«Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում է ընդունել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին: Առաջին հայացքից անմեղ այս որոշումն իր մեջ լուրջ ենթատեքստ է պարունակում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ծրագրի հաջորդ քայլը լինելու է այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերաբացելու է արտեզյան ջրերի հորատանցքերը, որոնք փակվել էին նախորդ կառավարության ջանքերով էկոլոգիական աղետից խուսափելու համար:

Ամեն ինչ պարզ է դառնում որոշման պարբերություններից մեկից. «Առաջին փուլում ապահովել ենթաավազանային պիլոտային ծրագիր՝ առաջնահերթությունը տալով ձկնաբուծական տնտեսություններին»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել