Թերթը գրում է, որ երեկ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական է նշանակել ԱԺ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին, որի հետ «բարեփոխիչ» Հրայր Թովմասյանը չցանկացավ աշխատել: Ըստ թերթի՝ ԱԺ նախկին աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանը «հրահանգել» էր նրան ազատվելու դիմում գրել, սակայն Արգամիչն արգելափակել էր գործընթացը:

«Փաստորեն, կրտսեր Դումանյանը պրծում չունի ընկեր Համիկից. նրանք կշարունակեն հիմա էլ կառավարությունում միմյանց հետ աշխատել:

Հիշեցնենք, օրեր առաջ մեր հարցմանն ի պատասխան՝ կտանե՞ք ընկեր Համիկին կառավարություն, Դումանյանն ասել էր՝ լավ էլ աշխատում է ԱԺ-ում, ինչո՞ւ տանենք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել