Emedia.am-ը գրում է.

Խոյ

Օրը կապված կլինի նոր հակումների ի հայտ գալու հետ: Այնգործերի նկատմամբ հետաքրքրությունը, որոնցով դուք երկար ժամանակ տարված էիք, աստիճանաբար մարում է: Նշանի շատ ներկայացուցիչներ հասկանում են, որ ժամանակն է փոխել աշխատավայրը կամ առավել ևս՝ մասնագիտությունը: Գլխավորը՝ մի շտապեք արմատական փոփոխություններ կատարել, քանի որ չմտածված քայլերը ինչի ասես կարող են հանգեցնել: Ոչ բարենպաստ օր է անձնական հարաբերությունների համար: Դուք բարձր պահանջներ եք դնում շրջապատի մարդկանց նկատմամբ ու կտրուկ եք արտահայտությունների մեջ:

Ցուլ

Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Ի հայտ են գալիս նոր մասնագիտական խնդիրներ, իսկ որակները, որոնք ձեռք եք բերել բոլորովին վերջերս, օգտավետ են դառնում: Կարող եք ստանալ համագործակցության հետաքրքիրառաջարկներ, որոնք ընդունելով կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդղակով վեր: Փոխվում են մտերիմների հետ հարաբերությունները, վեճերն ու հակասությունները մնում են անցյալում: Շատ հարցերի լուծման մեջ ձեզ կարող է  օգնել ինտուիցիան, որն այսօր հատկապես սուր է: Կարելի է կառուցել ապագայի պլաններ, ընդունել լուրջ որոշումներ:

Երկվորյակ

Ոչ սովորական օր է: Դուք ջանք չեք խնայում ամեն ինչ լավանելու համար, բայց հաջողության չեք հանդիպում: Դժվար  եք համագործակցում,հասկացվում, ընդ որում՝ և՛ մտերիմների, և՛ գործընկերների կողմից:Հատկապես լարված է օրվա երկրորդ կեսը: Այդ ժամանակ դուք լուրջ փորձությունների կենթարկվեք: Լուրջ վերաբերվեք ձեր ֆինանսական դրությանը, խելամտորեն վարվեք գումարի հետ, հրաժարվեք խոշոր գնումներից ու հպանցիկ թուլությունների գայթակղության տակ մի ընկեք:

Խեցգետին

Նվազել է գործնական ակտիվությունը, մասնագիտական հարցերի լուծմանը ձեռնամուխ եք լինում առանց խանդավառութան: Հասկանալի է, որ մեծ հաջողությունների չեք հասնի այսօր, բայց ձեզ ձեռք են տալիս անգամ փոքր նվաճումները: Նշանի շատ ներկայացուցիչներ արդեն մտածում են հանգստի գնալու մասին, պլանավորում են ապագա ճամփորդությունները: Հարմար օր է, որպեսզի մի քիչ կարգի բերեք վնասակար սովորությունների ցանկը, հրաժարվեք դրանցից մի քանիսից, քանի որ արդեն հասկացել եք, որ դրանք լրջորեն բարդացնում են ձեր կյանքը:

Առյուծ

Բարձր մասնագիտական ակտիվության օր է: Ձեր առջև բարդ խնդիրներ են, որոնց լուծմանը դուք ձեռնամուխ եք լինում հաճույքով ու հետաքրքրությամբ: Աշխատանքային նվաճումները բարձրացնում են տրամադրությունը, իսկ որոշ Առյուծներին անգամ փրկում են դեպրեսիայից: Հնարավոր են գումարային մուտքեր: Մի շտապեք մսխել դրանք, որովհետև դրանք կարող եք ծառայեցնել երազանքների իրականացմանը: Բարենպաստ օր է ռոմանտիկայիհամար, որի համար սակայն լուրջ ջանքեր պիտի թափեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել