Ֆեյսբուքյան գրառման պատճառով դերասանին դատի է տվել ողնաշարաբանըAravot.am-ը գրում է.

Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանը դատի է տվել դերասան Աշոտ Մելոյանին (լուսանկարում):

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Կուբանյանի վարույթում է գտնվում նշյալ՝ պատվի եւ արժանապատվության հայցը: Նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 4-ին: 

Հայցվոր ողնաշարաբանը հայցադիմումում նշում է, որ դերասանը մարտի 31-ին, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն: Դերասանն իր «Բժշկի » դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով եւ սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են.«Սակայն, ֆաշիստը , ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից, եւ ոչ էլ մեր ընտանիքից»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել