14041406816881in.am-ը գրում է.

Ավստրիայի ոստիկանությունը պարզաբանում է երիտաարդական երեկույթի մասնակիցներից մեկի սպանությունը: Նախնական տվյալներով` նրան սպանել է իր իսկ ընկերը` վրեժ լուծելով անչափահաս աղջկան ծաղրելու համար: Ամենայն հավանականությամբ, չարագործին ստիպել են տուժածի հետ սեռական կապի մեջ մտնել: Այս մասին գրում է Die Kronen Zeitung պարբերականը:

Հետաքննության ներքո է հայտնվել Գրացի 16-ամյա բնակիչ Սեբաստիան Ս.-ն:

Դեռահասի հետ ձերբակալվել է նաև նրա 86-ամյա պապիկը, որն օգնել է նրան ազատվել մարմնից: Երեքշաբթի օրը Սեբաստիանը քննիչներին ցույց է տվել այն վայրը, որտեղ թաղվել է Մարսել Ս.-ն: Մարմինը գտնվել է Հունգարիայի տարածքում:

Ըստ գործի նյութերի` կիրակի օրը՝ հունիսի 22-ին, դեռահասների խումբը երեկույթ է կազմակերպել տան նկուղում: Նշվում է, որ հյուրերի թվում եղած Մարսել Ս.-ն ստիպել է իր հասակակից Սեբաստիան Ս.-ին երեկույթի ժամանակ բռնաբարել 14-ամյա աղջկան: Չդիմանալով խղճի խայթին` Սեբաստիանը պապիկից սենյակից վերցրել է հրացանն ու կրակել Մարսելի վրա:

Ըստ մեկ այլ վարկածի` Սեբաստիանը Մարսելի վրա կրակել է աղջկան նրա ձեռքերից ազատելու համար:

http://imgl.krone.at/Bilder/2014/07/01/Rachemord_in_Graz_Leiche_in_Ungarn_entdeckt-Suche_erfolgreich-Story-410341_630x356px_1_2VPuLbNrnDYys.jpg

http://static1.nachrichten.at/storage/scl/import/alfa/regional/1090073_m3w561h315q80v36519_xio-fcmsimage-20140701194953-006002-53b2f4c1c67fe-.6c603686-cc8b-45c9-9791-cd391bc5a318.jpg?version=1404238354

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել