Ի՞նչ պետք չէ անել այլ երկրներում. Խորհուրդ են տալիս տեղացիներըPanorama.am-ը գրում է.

Այլ երկրներ մեկնելուց առաջ հարկ է ուսումնասիրել այդ երկրների մշակույթն ու ավանդույթները, որպեսզի թյուրիմացության մեջ չհայտնվել: Իսկ քանի դեռ դուք որոշում եք ուր եք մեկնելու այս ամառ, Adme.ru կայքը հավաքել է մի շարք երկրների բնակիչների հորդորները, թե ինչ չի կարելի անել իրենց երկրներում:

Իռլանդիա
Եթե այս երկրում որևէ մեկը ձեզ ալկոհոլային խմիչք է հյուրասիրում, ապա հարկավոր է հյուրասիրել նրան ևս և սա միայն տղամարդկանց չի վերաբերում` այստեղ բոլորը հավասար են: Պարտադիր չէ թեյավճար թողնել նրանց, ովքեր աշխատում են բարում, քանի որ նրանք բավականին լավ վարձատրվում են, իսկ ահա մատուցողին թեյավճար թողնելը ողջունվում է: Եվ մի բան էլ` իռլանդացիներ հազար անգամ լսել են, որ իրենք հարբեցողներ են….

Շոտլանդիա
Զգուշացեք այստեղ ինչ-որ մեկին անգլիացի անվանել: Տղամարդու ուժը ուղղակիորեն կապ ունի այն հանգամանքի հետ, թե որքան շատ նա կարող է խմել` Շոտլանդիայում քիչ չեմ խմում և երբեք չեն հրաժարվում խմիչքից: 

Մեծ Բրիտանիա
Ոչ մի դեպքում այստեղ մի խախտեք հերթը, այլապես կարող եք կյանքիցզրկվել: 

Շվեդիա
Նույնն էլ այստեղ` առանց հերթ առաջ մի անցեք: Ճիշտ է, ոչ ոք ձեր վրա չի բղավի, անգամ չեն վիրավորի ու թունոտ հայացքով էլ չեն ուղեկցի, բայց ինչ-որ մեկը ձեր մասին շատ վատ գրառում կկատարի facebook-ում և նրա ընկերները կնեղսրտեն: Բացի այդ, պետք չէ զրույցի բռնվել անծանոթ մարդկանց հետ, միայն այն դեպքում, երբ ձեզ օգնություն է հարկավոր: Հասարակական տրանսպորտում իրարից բավականաչափ հեռու նստեք, իսկ եթե ազատ տեղ կա միայն ինչ-որ մեկի կողքին, ապա ավելի լավ է կանգնած երթևեկեք: 

Նիդերլանդներ
Եթե դուք կարծում եք, թե կարող եք հանգիստ զբոսնել հեծանվաուղիով, ապա հաստատ գժվել եք... լավագույն դեպքում ձեզ ուղղակի կվիրավորեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել