Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը ստեղծել է «Ախթամար» համակարգը, որն ապահովում է արևային էներգիա: Ինչպես գիտնականն է նշել, ընդամենը 1000 դոլար արժե այս համակարգը: Մինչդեռ մեր իշխանությունները չեն արտոնում նրա արտադրությունը:
Լավ, կառավարությունը մի կողմ: Շուկայական տնտեսության պայմաններում միշտ չէ, որ ամեն ինչի պատասխանատուն կառավարությունն է: Այսօր Գյումրիում աղքատությունն ու գործազրկությունը մոլեգնում են: Կան արտադրական լքված տարածքներ, որտեղ էլ կարելի է կազմակերպել արտադրությունը: Միայն թե ներդրումներ են պետք:
Իսկ ո՞վ կանի ներդրումներ:
Պետք է այս համակարգը ներկայացնել բոլոր գործարարներին, այն գյումրեցի մեծահարուստներին, որոնք Հայաստանից դուրս են զարկ տվել իրենց բիզնեսին: 
Համոզված եմ, կգտնվեն մարդիկ, որոնք ներդրում կանեն, կլրացնեն դոլարային միլիարդատերերի շարքերը միանգամայն ազնիվ ճանապարհով: Իսկ մենք կունենանք այլընտրանքային էլետրաէներգիա, նոր աշխատատեղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել