Արևմտյան մտավորականի բացարձակ միայնակության խնդիրը դարձավ
1978 թ. Նոբելյան մրցանակի դափնկիր Սոլ Բելլոուի ստեղծագործությունների թեման. ծնվ. 1914 թ.: Բոլլոուի գրչին էն պատկանում “Օգի Մարչի արկածները” (1953), “Օդում թափառող մարդը” (1973) կամ “Երկնքի ու երկրի միջև”, “Պարոն Զեմմլերի մոլորակը” (1973), “Հումբոլդտի ընծան” (1976) և այլ վեպեր:
1964 թ. հրատարակվում է Բոլլոուի “Հերցոգ” վեպը, որի գլխավոր հերոս փիլիսոփայության համալսարանական պրոֆեսոր Հերցոգ Մոզեսը ապրում էր մտավոր ու անձնական ճգնաժամ: Պինդ հող չզգալով ոտքերի տակ` Մոզեսը սկսում է կոնտակտներ փնտրել հասարակության հետ: Նման կոնտակտի ձև հանդիսացավ, թեև մի փոքր տարօրինակ, ամենատարբեր ողջ կամ մահացած հասցեատերերին` Կյերկեգորին, Դ. Էյզենհաուերին, Սպինոզային, Նիցշեին, Լ. Տոլստոյին, հարազատներին, սիրելիներին վերջապես` Աստծուն ուղղված նամակների շարադրումը, որոնք ի դեպ այդպես էլ մնացին չառաքված:
Մոզեսին հոգևոր բավականություն չեն կարողանում պատճառել նաև նրան շրջապտող կանայք: Նախկին կինը` Մադլենը ձեռնոցի նման փոխում էր իր մտավոր հակումները` Սոլովյով, դե Մասթեր, էլեոնորա Աքվիտանուհի, սակայն ի վերջո նրա մոտ հաղթում է դեդեկտիվ վեպերի ընթերցանությունը: Մոզեսի սիրուհին` Ռայոնան, զգայականության մարմնացում էր: Պրոֆեսոր Հերցոգ Մոզեսը սկսում է թափառել քաղաքից քաղաք, ասես ճոճվում տարածության մեջ, սակայն ապաշխարություն ու հանգստություն չի գտնում:
Գրքերի ու այլոց կարծիքների դատողությունների այն աշխարհը, որտեղ ապրում էր Հերցոգը, պայթում է իրականության հետ առաջին իսկ շփումից հետո: Հերցոգի համար սեփական մտքերի ու գիտելիքների` ըստ շրջապատող աշխարհի թելադրությունների կարգի բերելու ձգտումը ավարտվում է լիակատար խզումով: Ի վերջո Մոզեսը մնում է կատարյալ միայնության մեջ, լքված տանը և դադարում նույնիսկ իր նամակների շարադրումը` խորասուզվելով մտավոր լռության մեջ: Սակայն այդ լռությունը չէր կարող նրա համար փոխարինել իրական կյանքին: Բելոուի հերոս Մոզեսը նահատակ ասպետ էր` ժամանակակից ոգով: Իր հոգևոր թափառումների արդյունքում Բելոուի հերոսն հանգում է բանական կառուցողականությունից հրաժարման: Դրանից հետո Հերցոգը “հարություն է առնում”, սկսում է ուրախանալ կյանքով, զգալ արևի ջերմությունը, տարբերել գույները, սիրել: Կեղծ ու առօրեական մեծամիտ հավակնություններից.- ահա այն գաղափարը, որին ամենավերջում հանգում է Հերցոգը:
Որոշ իմաստով այս վեպը կարելի է համարել “դաստիարակչական վեպ”: Սակայն այս տեսանկյունից դիտելիս կարելի է նկատել ծաղրանքի որոշակի չափաբաժին, քանի որ աշակերտ է դառնում ուսուցիչը: Իրականությունը պրոֆեսորին բավականին դաժան ու ցովտ դաս է տալիս, որն ինչ որ տեղ նրա համար դառնում է կործանարար: Բոլոուի համար այստեղ որպես բարոյականություն ծառայում է այն գաղափարը, որ ժամանակակից գիտակցությունն այսօր մշտապես ցնցման կարիք ունի: Վեպն ավարտվում է բավականին ծաղրական տոնայնությամբ, որը թույլ է տալիս զատորոշել հեղինակին, ով կարողացել է բավականին ճշմարտացի կերպով ցույց տալ ամերիկացի մտավորականի ողբերգությունը, հերոսից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/709703772429002?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել