«Պրադո»-ի համարձակ վարորդը տուգանվել էArmnewsTV.am-ը գրում է.

Արտասահմանյան մակնիշի գոլդ պետհամարանիշով մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ: Տարբեր պատճառներով` օրական այստեղ են բերվում մի քանի տասնյակ մեքենաներ: Այս դեպքն արտառոց է: «Պրադո» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան փողոցով երթևեկել է հակառակ ուղղությամբ: Միակողմանի փողոցով` վարորդը անցել է մոտ 100 մ. ճանապարհ: 

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ զրույցում վարորդը վստահեցրել է, որ անգիտակցաբար է երթևեկել փողոցի հակառակ ուղղությամբ: Մինչդեռ փողոցում ամրացված է Աբովյան փողոցի միակողմանի լինելու մասին զգուշացնող ցուցանակ: 

Արսեն Արշակյանի խոսքով` օրենքի չիմացությունը վարորդին չի ազատում վարչական պատասխանատվությունից: «Պրադո» մեքենայի վարորդը տուգանվել է նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով` 30.000 դրամ: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել