Հայաստանյան մի քանի կալանավայրերում «պայթյուն» է հասունանում. Shamshyan.comShamshyan.com-ը գրում է.

Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության հաշվեկշռում գտնվող մի քանի կալանավայրերում 1000-ից ավելի դատապարտյալներ պատրաստվում են լայնածավալ բողոքի ակցիաներ սկսել, այդ թվում՝ հացադուլ, ջրադուլ, հարազատներից հանձնուքի ընդունում և ընդհուպ սպառնում են, որ կկարեն իրենց բերանները: Մի քանի դատապարտյալների հարազատներ SHAMSHYAN.com-ին փոխանցեցին, որ բողոքի պատճառը կայանում է նրանում, որ այս օրերին Արդարադատության համակարգը փորձում է վաղաժամկետ ազատ արձակել դատապարտյալ Ռաֆայել Մասումյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «երգիչ Աֆո»: Վերջինս դատապարտվել է 14 տարվա ազատազրկման և ընդամենը պատիժը կրել է 5 տարի: Հիշեցնենք Ռ. Մասումյանը, նույն ինքը` երգիչ Աֆոն, դատապարտվել է այն բանի համար, որ կազմավորել է բանդա և մասնակից է եղել պետական պաշտոնյայի՝ ներկայիս ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ: Կազմավորվում է հանցավոր խումբ՝ բանդա Գագիկ Մաթևոսյանի («Մուսկուլ Գագոյի») գլխավորությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել