Райан Росс - мальчик который заработал миллион долларов в 8 лет

Միլիոն դոլար վաստակելու հեռանկարը գրավում է շատերի մտքերը՝ տարբեր տարիքներում: Միլիոն դոլար աշխատելը բոլոր 20 տարեկանների երազանքն է: 30 տարեկանում մարդիկ համարում են, որ վատ չէր լինի, որ միլիոն դոլար աշխատեին: 40 և ավելի տարիքում մարդիկ արդեն չեն երազում, բայց դեմ չէին լինի, եթե իրենց տային միլիոն դոլար:

Պատկերացնո՞ւմ եք, նման գումար վաստակել հնարավոր է՝ անգամ դեռ անչափահաս տարիքում: Ձեզ ենք ներկայացնում զարմանալի մի պատմություն՝ 8-ամյա մի կանադացի տղայի մասին, ով արդեն վաստակել է իր առաջին միլիոնը: Ոչ, նա չի շահել վիճակախաղ, չի գողացել, ժառանգություն չի ստացել, այլ հենց վաստակել է:

Արդեն 8 տարեկանում այս տղան հասցրել է հիմնել 4 ընկերություն ու վաստակել 1 միլիոն դոլար:

3 տարեկանում Ռայան Ռոսսն իրենց տան ետնաբակում սկսեց հավեր պահել: Շուտով դրանց թիվը հասավ 60-ի, ու դրանք օրական 15 դոլարի ձու էին ածում, որոնք Ռայնը վաճառում էր հարևաններին: Հոգնելով գյուղատնտեսությունից՝ Ռայանը սկսեց զբաղվել խոտածածկերի հարդարմամբ, ու քանի որ նա չէր կարողանում օգտվել խոտածածկը հնձելու գործիքներից, նա պարզապես պայմանավորվում էր, որ աշխատանքը կկատարի ժամը 20 դոլարով, ու արդեն 15 դոլարով այլ աշխատող էր վարձում: Այսպիսով՝ նա ոչինչ չանելով, ժամում 5 դոլար էր վաստակում:

Դրանից հետո նա ընդլայնեց իր բիզնեսը ու սկսեց զբաղվել խոտածածկերը ջրելու բիզնեսով: Իր ծառայությունների համար նա վերցնում էր 200 դոլար ու նորից աշխատողներ էր վարձում, բայց գնի ուղիղ կեսով: Ստացվող միջոցները երիտասարդ տաղանդը ներդնում էր անշարժ գույքի մեջ: Այժմ նրա սեփականությունն են Օնտարիո ու Բրիտանական Կոլումբիա նահանգներում գտնվող 6 շենքեր: Բացի դրանից, Ռայանը գնել է հոկեյի ու բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև 4000 տարբեր գրքեր: Միակ բանը, որ Ռայանի ծնողները թույլ չեն տվել գնել իրենց միլիոնատեր մանկիկին՝ բջջային հեռախոսն է եղել:

Ռայանի մոր՝ Սավաննայի խոսքերով, իր բալիկի համադասարանցիները չեն հավատում որդուն, երբ նա պատմում է, որ բիզնեսով է զբաղվում, ու նրա բոլոր պատմությունները ընդունում են որպես գլուխգովանություն: Ապագայի համար էլ Ռայանը երազում է NHL-ում ձեռք բերել հոկեյի երկու թիմ, որպեսզի կարողանա ինքն էլ հանդես գալ Լիգայի խաղերում: Մայրը պատմում է, որ Ռայանը թեև սիրում է հոկեյը, բայց ընկալում է այն զուտ որպես ուրախ զբաղմունք, բայց նա հույս ունի, որ ժամանակի ընթացքում երեխան կհասունանա ու ավելի լավ կկողմնորոշվի իր երազանքի բիզնես-հատվածից, իսկ մինչ այդ նրանք դեռ նոր-նոր են սկսել հանդիպել թիմերի տերերի հետ, որոնց համար այս ողջ պատմությունը հաճելի ու ուշագրավ է թվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել