Esem.am-ը գրում է.

Հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Սարգսյանի և PR մասնագետ, լրագրող-հաղորդավարուհի Ռուզան Ապրեսյանի ընկերությանը ESem.am-ն անդրադարձել է:  Օրերս տեղեկացանք, որ զույգը նշանվել է: Բավականին ժամանակ անձնական կյանքի նորությունը խնամքով թաքցրած Արմենը մեզ հետ զրույցում պատմեց դրա մանրամասները: 

«Այո, ես և Ռուզանն արդեն մի քանի ամիս է, ինչ նշանվել ենք :) Մեր նշանադրությունը հունվարի 25-ին է եղել՝ Ռուզանի 25 ամյակի օրը: Առանձնապես մեծ բաներ չէի կազմակերպել. նրանից գաղտնի մատանի էի գնել, ու քանի որ վստահ էի, որ չի մերժի այդ օրն առաջարկություն արեցի :)»,- ESem.am-ի հետ զրույցում պատմեց հաղորդավարը:

Ըստ Արմենի` հնարավոր է՝ իրենց ամուսնությունն էլ նշաննադրության նման անսպասելի լինի: «Դեռ չենք շտապում ամուսնանալ, բան այնպես էլ չէ, որ դեռ չենք ցանկանում, ուղղակի մեր երկուսի զբաղվածությունն այս պահին այնքան մեծ է, որ դրա մասին նույնիսկ մտածելու ժամանակ չենք ունենում: Գուցե մի օր էլ որոշենք ու նշանադրության նման անսպասելի ամուսնանանք»,- նշեց հաղորդավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել