Emedia.am-ը գրում է.

2013 թ. վերջին Ֆեյսբուքի` սոցցանցում օգտատերերի հրապարակումների ու այլ նորությունների տեսանելիության հետ կապված փոփոխությունները շատերին անհարամարություններ պատճառեցին: Սակայն 2012 թ կատարված, բայց միայն անցյալ ամիս հրապարակված Ֆեյսբուքի մեկ այլ «փորձարկում» ավելի մեծ վրդովմունք է առաջացրել:

Բանն այն է, որ, «Facebook»-ն այս անգամ ուսումնասիրել ու փորձարկել է ոչ միայն օգտատերերի հետաքրքրությունը պարզապես այս կամ այն հրապարակման վերաբերյալ, այլև մանիպուլյացիոն եղանակով գաղտնաբար հետազոտել է սոցցանցի մոտ 700 հազար օգտատիրոջ էմոցիոնալ վերաբերմունքն ու վարքը` տարբեր մարդկանց հրապարակումների վերաբերյալ:

Մասնավորապես, ինչպես հայտնում է «dailymail.co.uk» էլեկտրոնային պարբերականը, Ֆեյսբուքի պատվերով ԱՄՆ Կոռնելի և Կալիֆորնիայի համալսարանների կողմից սոցցանցի 689 հազար օգտատերերի շրջանում հատուկ հետազոտություն է անկացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել