Մեր մոտ ոչ թե աշխատում են, որ փող ունենան, այլ փող են հավաքում, որ տան մեկին` ընդունվեն աշխատանքի:
Մեր մոտ ոչ թե փող ունեն, որ տարին մեկ ասֆալտ են փռում, այլ ասֆալտ են փռում, որ փող ունենան:
Մեր մոտ ոչ թե բուհ են ընդունվում, որ սովորեն, այլ մի լավ պարապում-սովորում են, որ ընդունվեն ու էլ չսովորեն:
Մեր մոտ ոչ թե պայքարում են կոռուպցիայի դեմ, որ լավ ապրեն, այլ կոռուպցիայով են պայքարում վատ ապրելու դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել