Այսօր տրանսպորտով երթևեկելիս ականատես եղա մի հետաքրքիր զրույցի վարորդի և ուղևորներից մեկի միջև.
- Այսպես հեռու չենք գնա: Ժողովրդի ձեռքին փող չկա, հիմա էլ հոսանքն են թանկացնում: Ո՞նց պիտի ժողովուրդը տա այդ փողը:
- Հա, էլ մի ասա: Պետական մտածողություն չկա, սեփական ժողովրդի հանդեպ սրտացավություն չկա... Դա է մեր պրոբլեմը:
- Հա, էս մեր իշխանություններն իշխանություն չեն: Պետականորեն չեն մտածում: Տես՝ Պուտինն ինչ ա անում: Մարդը պետական մտածելակերպ ունի, իր ժողովրդին սիրում է:
Մինչ այդ պահը համբերատար լռում էի, բայց այդտեղ որոշեցի, այնուամենայնիվ, հարցնել վարորդին.
- Իսկ այդ ի՞նչ պետական մտածողություն ունի Պուտինը: Ի՞նչ է արել իր ժողովրդի համար:
- Բա ոնց չի արել: Տես՝ ինքը միլիոնատեր մարդ է, աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, կարող էր, չէ՞, իր համար ամբողջ կյանքը հանգիստ ապրել: Բայց ոչ, իր ժողովրդի համար գնաց Ղրիմը առավ:
- Ղրիմի հարցն ի՞նչ կապ ունի ժողովրդին սիրել-չսիրելու կամ պետական մտածողության հետ: Հարմար առիթ ներկայացավ՝ մարդն օգտվեց:
- Չէ, ընկեր ջան, հենց դա է պետական մտածողությունն ու ժողովրդին սիրելը: Մարդը իր երկիրն է մեծացրել:
Եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա հավանաբար բոլոր ժամանակների ամենապետականամետ և ժողովրդասեր գործիչը Չինգիզ խանն է: Այդպիսի մեծացմանը Պուտինը կարող է միայն նախանձել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1436341249965148&id=100007678606149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել