Եթե ձեզ թվում է, որ հոսանքի էս մի թանկացումով գլուխներս պրծցնելու ենք, ապա չարաչար սխալվում եք: Բանն այն է, որ արդեն շատ շուտով ատոմակայանը կանգնեցվելու է 1,5-2 տարով, և կապիտալ վերանորոգման աշխատանքներ են տարվելու այդ ընթացքում: Սա ենթադրում է միլիոնավոր դոլարների ծախս, այլև արտադրվող էներգիայի միջին ինքնարժեքի բարձրացում, որովհետև ՀՀ-ում ամենաէժան էլեկտրաէներգիան արտադրում է հենց ատոմակայանը, իսկ դրա պլանային պրոֆիլակտիկայի ժամանակ գործարկվում է Հրազդանի ՋԷԿ-ը, որի արտադրած հոսանքը շոշափելի ավելի թանկ ինքնարժեք ունի, բայց եթե սովորաբար Հրազդանի ՋԷԿ-ը գործարկվում է տարեկան մի քանի ամսով, ապա հիմա ատոմակայանի չարտադրած էներգիան պետք է կոմպենսացնել ավելի երկար ժամանակահատվածի համար, ինչը նշանակում է, որ հոսանքի գինը նորից կթանկացնեն, առավել ևս, որ հիմա են լացում, որ իբր վնասով են աշխատում, բա որ իրո՞ք ինքնարժեքի բարձրացումը սկսեց, ոնց են մեզ քերթելու...
Էհ, սենց գնա, մենակ էն հեքիաթների մեջի չար ուժերին վճարվող տուրքն էր մեզնից պակասում՝ գեղեցիկ կույսերի տեսքով, բայց աչքիս մանրից էդ տարիֆին էլ անցնեն, որովհետև սրանց վեջն էլ չի հեչ: