Արդէն գոնէ երրորդ տարին է, ինչ ամռանը Գորիսում մի շարք թաղամասեր ցերեկները ջրազրկւում են։
«ՀայՋրմուղԿոյուղի»-ն ի զորու չէ ստանձնել իր պարտականութիւնները - ապահովուել բնակչութեանը ամէն օր 24ժ ջրամատակարարում։
Խնդրում եմ չշփոթել այն յայտարարութիւնը այս օրերին կատարուած վթարի հետ, որի մասին ընկերութիւնը հաւուր պատշաճի տեղեակ է պահել հանրութեանը։
Այս երկու օրերին կարծէս թէ ամբողջ Գորիսում խաթարուած է ջրամատակարարումը։ Բայց խօսքը վերաբերւում է այս վերջին ամսին, երբ մի շարք թաղամասեր ջուր են ունենում միայն ուշ երեկոյեան, եւ տան տիկնայք ստիպուած են անց կացնել անքուն գիշերներ կենցաղային հոգսերը հոգալու համար, որովհետեւ ցերեկները պարզապէս ջուր չեն ունենում։
Բնակիչների պարտքերը չվճարելու համար «Հայջմուղկոյուղի»-ն, որի կառավարումը ստանձնել է ֆրանսիական «Սաուր» ընկերութիւնը, սպառնում է դատական հայցեր յարուցել։
Կարծում եմ ժամանակն է, որ պետական իշխանութիւնները կամ թեկուզ բնակիչներն իրենց հերթին դատական հայց հարուցեն այս կազմակերպութեան դէմ, որովհետեւ երէք տարուց աւել է ամռան ամիսներին խմելու ջուրը Գորիսի մի շարք թաղամասերում առկայ է միայն գիշերները։
յ․գ․ մէկ կոպիտ խախտում նոյնպէս այս կազմակերպութեան կողմից։ Երբ քաղաքի փողոցներում տեղի են ունենում վթարներ, որը շտկելու համար «ջրմուղկոյուղու» աշխատակիցները ստիպուած են լինում քանդել փողոցի ասֆալտապատած որոշ հատուածներ, ապա վերանորոգումն աւարտելուց յետոյ նրանք պարտաւոր են վերանորոգել նաեւ ճանապարհը։ Բազմաթիւ օրինակներներից ես միայն կասեմ Մաշտոց-Բախշյան խաչմերուկը, որն արդէն մի քանի ամիս է քանդուած է։ Յուսով եմ փողերի լուացում տեղի չի ունեցել։
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/489839.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել