Panorama.am-ը գրում է.
Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրն այսօր, շուրջ մեկ ժամ առաջ, արդեն չորրորդ անգամ հանվել է աճուրդի: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնական կայքէջից:
Աճուրդը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը: Այս անգամ շենքի մեկնարկային գինը սահմանվել է 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ: Երրորդ անգամ հայտարարված աճուրդի ժամանակ այն գնահատվել էր 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ: Սկզբում համալիրն աճուրդի էր հանվել19 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Համալիրի ղեկավարությունը դիմել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան` աճուրդի մասին ԴԱՀԿ որոշումն առոչինչ ճանաչելու հայցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2014/07/02/hamalir-building/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



