Հետաքրքիր փաստեր սարդերի և սարդոստայնի մասինLife.panorama.am-ը գրում է.

1. Ամենահին սարդոստայնը հայտնաբերվել է սառած սաթի մեջ: Այն առնվազն 100 միլիոն տարեկան է:

2. Թռչնակեր սարդերը յուրօրինակ տնային կենդանիներ են: Նրանք տարբերում են տան անդամներին օտարներից, զգում են տիրոջ տրամադրությունը, կարող են պաշտպանել նրան վտանգի դեպքում: Բացի այդ` այս սարդերի հետ կարելի է խաղալ, երբեմն նաև պարում են երաժշտության տակ:
 
3. Երկրի հասարակածի երկարության չափով սարդոստայնի քաշը կլինի մոտ 340 գրամ:
 
4. Սարդոստայնի ամրությունն ուղղակի անհավատալի է: Գիտնականները հաշվարկել են, որ սարդոստայնից ստացված թելը, մատիտի հաստության լինելու դեպքում, կարող է Boeing 747 տեսակի ինքնաթիռ կանգնեցնել:
5. Սարդոստայնը բնության ամենաամուր նյութերից է: Օրինակ` Հարավային Ամերիկայում կան կամուրջներ, որոնք պատրաստված են միմիայն սարդոստայնից, և հեշտությամբ դիմանում են դրանցով տեղափոխվող կապիկների քաշին: Նոր Գվինեայում սարդոստայնից պարաններ են հյուսում, որոնք օգտագործում են ձկնորսությամ մեջ: 
 
6. Գնդահյուս սարդը, որի մարմնի երկարությունը մոտ  7 սմ է, ավելի քան 7 մետր տրամագծով սարդոստայն է հյուսում: 
 
7. Ամենախոշոր սարդի մարմնի երկարությունն ավելի քան 28 սմ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել