Սիրելի, իմ ՀԱՅ երգասեր հասարակություն: Եթե ես երբեմն մերժում եմ, հրաժարվում ինչ-որ մեկի տեսահոլովակը նկարահանել, դա դեռ չի նշանակում, որ ես գոռոզ եմ, «ինձ ձև տված», մեծամիտ, կամ ինձ բոլորից բարձր դասած անձ: Դա, իհարկե, չի կարող այդպես լինել, քանզի ես ոչ միայն բոլորիդ հավասար եմ, այլ նաև չեմ վախենա ասել, որ ձեր խոնարհ ծառան եմ, իմ հնարավորության սահմաններում՝քանի որ Աստծուն երկրպագող մարդն պիտի իրական հեզ և խոնարհ լինի:
Խնդրում եմ ուղղակի հասկանալ ինձ, ինձ համար կարևոր է երգը, և ես էլ իրավունք ունեմ առաջ տանել և ամուր կանգնել իմ տեսակետների վրա: Խնդրում եմ ավելի պարկեշտ լինեք և զուր տեղը չկորցնեք այս կյանքի այդքան թանկ ժամանակը ու ՉԲԱՄԲԱՍԵՔ, որովհետև քաղաքը փոքր է, անպայման մի օր իմ ականջին կհասնի ձեր հերյուրանքներն ու զրպարտությունները՝ շատ անգամ հենց ձեր զրուցակիցների միջոցով, իսկ եթե չհասնի, ու ես չիմանամ, իմացած եղե՛ք, հանուն ձեր անվտանգության, ԱՍՏՎԱԾ ամեն ինչ իմանում է: Սիրում եմ ձեզ, իմ հայրենակիցներ, ու սրանք զուտ խոսքեր չեն...
Աստված բոլորիդ պահապան, ապրե՛ք ՄԱՐԴԱՎԱՅԵԼ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել