Թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլու. Հայաստանի նախագահի հրավերը լավ կանչ է Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերն իսկապես արդարացի է և լավ կանչ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է«պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:

Թուրք մտավորականի խոսքով, 1965 թվականից ի վեր Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, հասել են նրան, որ 99 տարի անց Թուրքիայի կողմից ցավակցական մի խոսք հնչեց. «Սա, իհարկե, Թուրքիայի ամոթն է, բայց վերջիվերջո մի բան կատարվեց»:

Խոսքը վերաբերում է այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը, որտեղ Թուրքիայի անունից ցավակցություններ էր հայտնել հայերի թոռներին, ովքեր մահացել էին «20-րդ դարասկզբին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել