Հոգուս անկյունում ամպեր են կիտվել, ու դանդաղ լացում է հոգիս, դանդաղ ու նուրբ, ամեն կաթիլի հետ անզգայանում են պատերը նրա, ամեն կաթիլի հետ կարոտ է իջնում հոգուս պատերին, անձրևում է հոգիս, մերթ մեղմ ու կաթ-կաթ, մեկ փոթորկուն, մեկ դադարում է ...
Մաշվել են հոգուս պատերը, թաց խոնավությունից, կարոտի խոնավոցությունը ներծծելով իր մեջ, մաշվել է հոգիս, քիչ էլ ու կճեղքվի, կբարկանան պատերը նրա, ու գուցե այլևս հոգի չի մնա ............
Կարոտել եմ, և ում է պետք իմ կարոտելն ու չկարոտելը, միևնույնն է, հավատա՛, միևնույնն են անգամ այն վայրկյանները, որոնք ծախսում սպասումով, որոնք վատնում եմ կարոտելով, միևնույնն է, միևնույնն է, գիտես անգամ իմ սիրելը, ախ չգիտեմ, դա ոչինչ չի փոխում ու մեզ բաժանում է մի առհելի մի հեռավորություն, մի առհելի անհաս հեռավորություն, գուցե կաս, գուցե դեռ կաս, բայց ոչ ինձ համար, ու այդ միտքը տանջում է ինձ, չէ՛, տանջել ասված է քիչ է, տանջանք չէ դա, այլ աննկարագրելի մի տառապանք, չէ՛ տառապանքն էլ է քիչ, Աստված իմ, դու այդպես էլ չես զգա այն, ինչ ես եմ զգում, ու ես այդպես էլ չեմ կարող նկարագրել այն ամենը, ինչ ես եմ զգում, ու միևնույնն է, միևնույնն է ամեն ինչ................
ոչ դու կաս, ու ոչ էլ այն ամենը, ինչը կար մեզ հետ, մերներ, ու չկա, ու ոչինչ չկա, ու այլևս ոչինչ չկա ու չի լինելու, միևնույնն է, ոչինչ չկա ու չի լինելու .........
Անձրևում է սիրտս, կարծես մարմնիս ցախ կողմում ամպեր են կիտվել, ու ամեն մի սրտիս զարկի հետ, կաթիլ առ կաթիլ իջնում են անձրևները սրտիս, ու խոնավացել է սիրտս, ներսս քաշած ամեն մի լացից, ամեն մի արցունքից ու ճչից, ամեն մի լռած խոսքից, ու ցավում է սիրտս, հասկացիր գիժս, ոչ թե քեզ կորցնելուց, այլ քեզ սիրելու, ու չսիրվելուց, հասկացիր խենթս ցավում է սիրտս, ոչ թե իմ ու քո հեռավորությունից, այլ սպասումից, ու գրողը տանի այդ սպասումը, բայց ինչպես տանի, երբ սրտիս ամեն մի կապանքով պինդ-պինդ կապվել եմ նրան, սոսնձվել ու միախառնվել այդ սպասումին, սիրտս լացում է ոչ թե հասկացիր խելառս, ոչ թե իմ ու քո համար, այլ լոկ մերի, որն այլևս չկա, կա ես և դու, կա ընդամենը կա ես և դու, չկա մենք, չկա մերը:
Ու կարծես մի օդից տարանջատվել եմ ես, անջատվել ու դժվարանում եմ շնչել, ու դժվարանում եմ կիսատ շնչածս օդն անգամ արտաշնչել, տարանջատվել եմ ինքս ինձանից, մի կեսս տարել ես, իսկ մյուս կեսը թողել ես այստեղ, սրտիս մի կողմում, որ անպատճառ տարվել է քեզնով, ու չի կարողանում տարաջատվել քեզանից:
Հավատում եմ, մի կես կաթիլ հավատում եմ, որ կցրվեն ամպերը հոգուս, կճեղքի ինչ-որ լույս սրտիս ամպերին, բայց կիսատ եմ հավատում, կիսատ, հավատա ...
Չեմ կարող խաբել, դեռ սիրում եմ քեզ, ու կես մի գրամ անգամ սիրուս կշիռը չի պակասել, այլ այդ տարանջատված հեռավորությունից էլ ավելի է սերս լցվում, այդ սպասումից, էլ ավելի է սերս բորբոքվում, ինչ անեմ ես, ես ինչպես վանեմ ինքս ինձանից, այն ինչով լցված են հոգուս ամպերը, այն ինչով տառապում է սիրտս, ինչ անեմ ես, ախր չեմ կարող չտառապել, տառապել ասվածը քիչ է հավատա, ու ինչպես, ու ինչ բառերով ու ինչ նախադասություններով պատմեմ կամ գուցե նկարագրեմ, տառապանքից ավելի այդ զգացումը, որ օդը պես գրկել է ինձ, ու պարուրել ամպերով լցված:
Ի՞նչ անեմ ես, մի՞թե կարող եմ որևէ բան անել, չէ, չեմ կարողանում այդպես էլ վանել քեզ, ինքս ինձանից, չեմ կարողանում գիժս, խելառս, իմ խենթս, գրողը տանի չեմ կարողանում:
Կարոտել եմ, մարմինդ, կարոտել եմ հոտդ, շուրթերդ, մեղավոր ու հանցավոր աչքերդ, կարոտել եմ գիժս, ու պրծում չկա կարոտից այս, ու չկա պրծում նաև սպասումից, բայց, միևնույնն է, ոչինչ ու ոչինչ չի էլ փոխվում, ոչ իմ անսպառ սպասումից, ոչ էլ տանջող այս կարոտից, չկա մենքը, կա լոկ ես և դու, ու միևնույնն է քեզ համար, ու միևնույնն է ինձ համար, քանզի գիտեմ, որ միևնույնն է քեզ համար:
Սիրում էի նայել շուրթերիդ, ու մտովի շուրթերս նկարել շուրթերիդ վրա, սիրում էի նայել մազերիդ ու մտովի նկարել մատերս մազերիդ մեջ, սիրում էի պարանոցդ ու մտովի նկարել շուրթերս պարանոցիդ վրա, սիրում էի, ու գիտես նաև անգամ այս պահին ու հենց այս մի վայրկյանին ու դեռ շարունակ, նկարում եմ մտքերիս մեջ, մերկ մարմինդ, խոնավ շուրթերդ, մեղավոր աչքերդ, սիրում եմ դեռ քեզ, բայց միևնույնն է սիրելը քիչ է, չսիրվելն է ցավոտ, ու ես ցավում եմ, ոչ թե քեզ կորցնելուց միտումից, այլ լոկ ցավում եմ, որ մի պահ, ինչ որ մի տեղում ես մոռացա քեզ մոռանալ: ես մոռացա քեզ չհիշել, ես մոռացա ամեն բան ու ամենքին, մտքումս պահելով միայն քեզ, շուրջս տեսնելով միայն քեզ, ես մոռացա, քեզ մոռանալ:
Ցավում է, արցունքերից խեղդվող իմ հոգին, ցավում են կաթիլներից անզգայացող հոգուս պատերը, ցավում եմ, ինչպես մարմնի այն հատվածը, որ խցկել են դանակը, քոռ,ու անդադար խցկում են դեռ, ցավում է, մեղկ եմ, դադարիր խցկել, ցավում է, գիժս ...........
Ես մոռացա քեզ մոռանալ.......