Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը ավարտվել է, իսկ սա նշանակում է, որ պետք է ամփոփել արդյունքները: Դե ինչ, անցնենք գործի:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված թվիթների քանակը հասնում է 300 միլիոնի: Համեմատության համար ասենք, որ 2012 թ.-ին՝ Օլիմպիական խաղերի ժամանակ, ընդամենը 150 մլն. թվիթ է ուղարկվել:

Խմբային փուլի ժամանակ գրանցված գոլերի քանակը կազմում է 136: Սա ֆուտբոլի աշխարհի առաջնության համար ռեկորդային թիվ է:

Պահեստային խաղացողների կողմից 24 գոլ է խփվել: Սա նույնպես Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար ռեկորդային թիվ է:

17.185.016. սա ամենահայտնի թվիթի դիտումների քանակն է: Այդ թվիթի հեղինակը Մարիո Բալոտելլին էր: Նա հայտարարել է, որ հաղթանակի դեպքում կպահանջի Անգլիայի թագուհուց, որ վերջինս համբուրի իր այտը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



