Ձմերուկ ուտելու ճիշտ սեզոնըAravot.am-ը գրում է.

Մայիսի վերջից սկսած շուկայում արդեն հայտնվել էին բավականին գեղեցիկ տեսքով ձմերուկներ, բայց թե դրանց համը եւ որակը որքանով է համապատասխան տեսքին՝ կասկածելի է: Դեռ գարնանից, նույնիսկ ձմռանից մեր շուկայում հայտնված ձմերուկները հաստատ տեղական չեն, իսկ ինչը տեղական չէ, հայերի համար, գոնե գյուղմթերքների առումով, անվստահելի է:

Հայաստան ձմերուկ է ներկրվում հիմնականում Պարսկաստանից, բայց մեր շուկայում կան նաեւ բրազիլական, թուրքական, իսպանական ձմերուկներ եւ նույնիսկ Կոստա Ռիկայից եւ Վրաստանից ներկրված ձմերուկներ: Այս տարի Հայաստան է ներմուծվել, ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, 340 տոննա ձմերուկ: Իսկական հայկական ու անվտանգ աճեցրած ձմերուկները պատրաստ կլինեն միայն եկող ամսվա կեսերից: Սա մեզ հետ զրույցում վստահեցրեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Ես միշտ խորհուրդ եմ տալիս օգտագործել մթերքն ըստ սեզոնայնության:

Հիմա ձմերուկի սեզոն չէ: Սյս սեզոնին չի կարելի օգտագործել, որովհետեւ տեղի է ունեում հնարավոր պահեստավորում, իսկ սա տարբեր վտանգների է հանգեցնում: Հաշվի առնելով, որ առանց ուղեկցող փաստաթղթերի են ներկրում ու առանց անվտանգության ցուցանիշների ստուգման, մենք երբեք չենք կարող իմանալ՝ այդ ձմերուկը ջերմոցային տնտեսության ա՞յս տարվա արտադրանք է, թունաքիմիկատներո՞վ է աճեցված, արհեստական էներգիայո՞վ, արեւային էներգիան ճի՞շտ է օգտագործված, թե՞ նախորդ տարվա պահեստավորվածն է: Իսկ երբ կտրում ենք ու տեսնում, որ ամբողջը փտած է, այն էլ՝ այս սեզոնին, ուղղակի ապացույց է, որ նախորդ տարվա պահեստավորված մթերքն է»,- ասաց Պիպոյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել