Արդեն երկար ժամանակ է՝ հետևում եմ «Kamil blog»-ի գործունեությանը (Դե «32 ատամ»-ով էր, հետո էլ ՖԲ պատիս երևում ա ու, Անկախ ինձնից, նայում եմ).... բան չունեմ ասելու, հումորային պահեր կան, մեկ-մեկ ծիծաղալու է, բայց.... 
Բայց ուզում եմ խոսել «Կամիլի»՝ նույն ինքը Արսեն Գրիգորյանի մասին: Ախր էս մարդը ուղղակի բարոյական իրավունք չունի որևէ մեկին քննադատելու, ինչպես փոքր ժամանակ էին թիթիզ աղջիկները ասում. «Մի հատ գնա քեզ հայելու մեջ նայի, հետո իմ մասին խոսա», այ Արսենինը լրիվ էդ մոմենտն ա: 
Արսեն Գրիգորյանը իրականացնում է շոպագովեստաքննադատական շոու... Ոչ մի «աստղ» աչքիս լույսը չի, բայց էն, որ իրենց թերագնահատում է Արսեն Գրիգորյանը, Անկախ քեզնից ուզում ես հելնես, դոշով պաշտպանես էդ «աստղին»: 
«Հարգելի Արսեն ջան, դու ոչ բարոյական ու տրամաբանական, ոչ էլ այլական իրավունք չունես որևէ մեկին քննադատելու, մի արա տենց, շատ գեշ ա, քանի որ երբ իմանում ես՝ քննադատողը ով ա, ուզում ես ասես. «Լավ էլի, ախպերս, դու գոնե սուս մնա»»: 
Գործերիդ հաջողություն...

Հ.Գ. Հա մեկ էլ քո մոտիկ «աստղերին» հերիքա անուղղակի ՓԻԱՌԵՍ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել