Ամեն տարի միլիարդավոր պլաստիկ շշեր են դեն նետվում: 

Պարզվում է, որ այս շշերն իրականում այնքան էլ անպիտան չեն: Դրանք կարող են պետք գալ էլեկտրաէներգիայից զրկված մարդկանց: Լավ կլինի, եթե մենք այլևս դեն չնետենք պլաստիկ շշերը և սկսենք օգտագործել դրանք որոշ խնդիրներ լուծելու համար:
Ֆիլիպիններում հազարավոր մարդիկ են բնակվում, ովքեր զրկված են լույսից: Ֆիլիպիններում կան հազարավոր աղքատ քաղաքներ, որտեղի տներն այնքան մոտ են կառուցված իրար, որ անգամ պատուհաններ չունեն: Փաստորեն, բնակիչները օրվա որոշակի մասը զրկված են բնական լույսից:
Նրանք զրկված են նաև էլեկտրականությունից, ինչի պատճառով էլ ստիպված են աշխատել, զբաղվել տնային գործերով ու անգամ սնվել կիսախավար պայմաններում: 
Երբ հին պլաստիկ շիշը ջրով և քիչ քանակությամբ սպիտակեցուցիչով եք լցնում և դնում այն մի փոքր արևոտ վայրում, այն դառնում է 55-վատտանոց արևային լամպ:
Այս բացահայտումից հետո ստեղծվեց «Liter of Light» շարժումը: 
Մինչ այժմ միայն Մանիլայի ագլոմերացիայում պլաստիկ շշերից ստեղծված այս լամպերը լուսավորել են ավելի քան 28.000 տուն, որոնցում բնակվում է ընդհանուր հաշվով մոտ 70.000 բնակիչ: 
Հնդկաստանի, Ինդոնեզիայի և անգամ Շվեյցարիայի բնակիչները ևս սկսել են օգտվել այս արևային լամպերից:
Շարժման նպատակն է մինչև 2015 թվականը աշխարհի տարբեր երկրներում տեղադրել մեկ մլն. արևային լամպեր: 



