Հայկական եկեղեցիները ախոռի վերածելու բողոքով հայց է ներկայացվել թուրքական դատարանPanorama.am-ը գրում է.

«Սասունի հայերի միության» ղեկավար Ազիզ Դաղջըն Բաթման նահանգի Սասուն շրջանի Արվիզինք և Շենգալիք գյուղերում հայկական եկեղեցիները ախոռի վերածելու փաստարկով դիմել է դատարան: Բաթմանի հանրապետական դատախազություն հայց ներկայացրած Դաղջըն ցավ է հայտնել, որ հայկական եկեղեցիներին ու գերեզմանոցները հետզհետե անճանաչելի են դառնում: Նա ահազանգում է եկեղեցիներն անհապաղ պահպանության տակ առնելու անհրաժեշտության մասին:

«Տարին մեկ անգամ թեկուզ իրավունք ունենք եկեղեցիներում աղոթել մեր հանգուցյալների համար: Բայց ախոռի վերածված եկեղեցիներում աղոթք անել չի լինում: Հայկական համայնքի դավանանքն ինչ-որ պատճառներով խոչընդոտվում է»,- ասել «Սասունի հայերի միության» ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել