Բնակչությանը մատուցած ծառայությունների գները այս տարվա հունիսին՝ մայիսի համեմատ, մնացել են անփոփոխ: Ծառայությունների որոշ տեսակների սակագներն աճել են, մյուսներինը` նվազել: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ 0,1-1,1 տոկոս աճ են ունեցել բնակարանային-կոմունալ, կենցաղային բնույթի, իրավական եւ բանկային, հանրային սննդի, մշակույթի ոլորտի, բուժսպասարկման ծառայությունները: Տրանսպորտային փոխադրումների ոլորտում արձանագրվել է 2,7 տոկոս գների նվազում՝ պայմանավորված օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրավարձի 6,4 տոկոս նվազման հետ: Կապի, կրթության եւ գիտության ոլորտներում հունիսին՝ մայիսի համեմատ, սակագները մնացել են անփոփոխ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1434418433509894&id=100008252523676
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել