Life.panorama.am-ը գրում է.
1.Ալեքսանդրի բարդույթ. Այս բարդույթն այդպես է կոչվել անտիկ ժամանակների ամենահայտնի զորավար և արքա Ալեքսնադր Մակեդոնացու պատվին: Սա տղամարդկանց վախն է այլ տղամարդկանց աչքերում թույլ և չկայացած երևալու: Այս բարդույթն անվանել են Ալեքսանդր Մակեդոնացու անունով, քանի որ անտիկ աշխարհում շատ տարածված էր հոմոսեքսուալիզմը, և Մակեդոնացին նույնպես սեռական հարաբերություններ է ունեցել տղամարդկանց հետ: Հայտնի է, որ այս համատեքստում նա երբեմն ոչ տղամարդկային երևալու վախ է ունեցել:
2.Հերակլեսի բարդույթ. իր անվանումն այս բարդույթը ստացել է հին հունական դիցաբանական հերոս Հերակլեսից: Ըստ լեգենդի` Հերակլեսը որոշ ժամանակ ենթարկեցվել էր ամազոնուհիների թագուհուն և ստիպված էր ծառայել նրան ու զուտ կանացի աշխատանք կատարել: Այսօր շատ տղամարդիկ կտրականապես հրաժարվում են տանը որևէ աշխատանք կատարել` վախենալով, որ կվերածվեն «տնային տնտեսուհու»:
3.Լոտի բարդույթ. այս բարդույթն իր անվանումը ստացել է Աստվածաշնչի Լոտ հերոսի անունից, ով Սոդոմ ևԳոմոր քաղաքների կորածանումից հետո հանձն առավ մարդկության վերածննդի խնդիրը, և որպես կին նրան ծառայում էին իր հարազատ դուստրերը: Այս բարդույթով տառապող տղամարդիկ այնքան են վերահսկում իրենց դուստրերին, որ զրոյացնում են նրանց անձնական կյանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



