Առնվազն անհասկանալի է ինձ համարթե ինչպես կարելի է սոցցանցերում տարածել այնպիսի նյութերորոնք պետք է գրվեն ավելի ուշ Օրինակ՝ սահմանային գյուղերից մեկում, երբ կրակոցներ են հնչումկարող ես հանդիպելոր ինչ-որ մեկը գրել էոր շտապ տարածենոր այսինչ գյուղում կրակում են, և թարմ տեսանյութ է տարածվումԿամ ինչ-որ հատվածում դիվերսիոն փորձ են կատարում թշնամիներըիսկ այդ նույն պահին մեկը շտապ սկսում է դրա մասին տարածել: Հասկացեքոր այդ պահինհենց նույն պահինոր սկսում եք տարածել այդ լուրըորում գրված է «շտապ», «հենց հիմա». դա ոչ միայն չի օգնում դիրքապահ զինվորին կամ սահմանամերձ գյուղի բնակչինայլև մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ է առաջացնումԲանակը այդ դիվերսիոն փորձ անողների պորտը տեղն է դնումսահմանամերձ գյուղի բնակչին էլ չես վախեցնի կրակոցովԲայց պետք չէ այդ մասին միանգամիցկատարվելու պահին տարածել. դա խուճապ է ստեղծումեթե համբերեքմի փոքր ուշ ՊՆ-ն կտա հաղորդագրությունը և կիմանանք մանրամասներըոչ թե վախախառը ստատուսներ գրեք՝ երկու նախադասություն լսած լինելով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել