Պարո՛ն Փոխոստիկանապետ, շնորհակալ եմ, որ նվաստիս գրառմանը ուշադրություն էք դարձրել: Մի՛ նեղսրտեք, որ հենց Դուք գրառում եք կատարում, մարդիկ արձագանքում են, սոցիալական ցանցը հենց դրա համար է, դուք հո լավ գիտեք դա, թե չէ ինչ իմաստ ուներ գրանցվել Facebookում...;) Տենց լավ չի, մեկ հիասթափվում եք, մեկ նեղսրտում եք...:)
Հիմա ասեմ, թե ինչու եմ անդրադառձել հենց ձեր գրառմանը, շատ լավ բան եք անում, որ խնդրանքով հանդես եք գալիս մեր կանանց, ճիշտեք կան նաև տենց դեպքեր: Սակայն համաձայնվեք, որ շատ կողմնապահ էք էտ հարցում, քանի որ դուք որպես պարկեշտ մարդ և ՀՀ Փոխոստիկանապետ, նախևառաջ նույն խնդրանքով պետք է հանդես գաք, ուղված ձեր գործընկերներին և ենթականերին ՀՀ Ոստիկաներին, չէ որ բոլորը չեն, որ ձեր նման մեծ ինտելեկտուալ ու զարգացած մարդիք են ու դուք եք, որ պիտի օրինակ ծառայեք իրանց:
Լավագույն մաղթանքներս, մինչ նոր գրառումներ...;)

Հ.Գ. հա ու իմիջայլոց, ես Նավակը չեմ, ես Ճոճողն եմ այդ Նավակը...;) իսկ դուք իմ և մնացած ՀՀ Քաղաքացիների նման Նավակի ուղեվորներ եք, ուղակի տարբեր մարդիկ տարբեր գործողություներ են կատարում, մեկը Ճոճում ա, մեկը բալաստ ա, մեկն էլ... ինքնել չգիտի թե ինչա անում...;)

Նավակ Ճոճողը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել