tsarnaev2_custom-011cbc6c8e7d8897df8c42b165703c5634f12222-s6-c301in.am-ը գրում է.

Ցարնաևի փաստաբանները խնդրում են դատը Բոստոնից տեղափոխել այլ քաղաք: Պաշտպանների կարծիքով՝ քաղաքի բնակչության մեծ մասը վստահ են իրենց պաշտպանյալի մեղավորության մեջ: Բոստոնի Դաշնային դատախազությունը դատարանին խնդրում է մերժել Ջոհար Ցարնաևի փաստաբանների խնդրանքը՝ հաղորդում է Korrespondent.net-ը:

Պաշտպանական կողմը պնդում է, որ Բոստոնում, որտեղ 2013-ին տեղի է ունեցել ողբերգությունը, և որի կազմակերպման մեջ մեղադրվում է դատապարտյալը, անհնար է երդվյալ ատենակալների անաչառությունը: Պատճառը Բոստոնի մամուլում գործի ոչ օբյեկտիվ լուսաբանումներն են:

Դատախազությունն էլ իր հերթին հայտարարում է, որ փաստաբանները ոչ մի կոնկրետ օրինակ չեն ներկայացրել, որ Բոստոնի ԶԼՄ-ները բացասական իմիջ են հաղորդում դատապարտյալին:

Նշենք, որ համաձայն փաստաբանների անցկացրած հարցման՝ Բոստոնի բնակիչների 58 տոկոսը բացարձակապես վստահ է Ցարնաևի մեղավորության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել