«Վարդենիսում հունիսի 29-ին գրանցված պտտահողմի պատճառած վնասի չափը, ըստ նախնական ակտի, կազմել է 95 միլիոն դրամ: Այս մասին «Հժ»-ին տեղեկացրեց «Գեղամա աշխարհ» մարզային շաբաթաթերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը:

Երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելել է փոթորկից տուժած ընտանիքներին, ծանոթացել նրանց կրած վնասներին: Վնասներ կրած բնակիչներին աջակցելու հարցը կառավարության նիստում կքննարկվի: Առայժմ հայտնի չէ, թե աջակցությունն ինչ չափով է լինելու: Գեղարքունիքի մարզպետը առաջնահերթ է համարել առանց տանիք մնացած տները տեղումներից պաշտպանելու նպատակով տանիքների վերանորոգման հարցը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել