Emedia.am-ը գրում է.
Խոյ
Իրավիճակը խճճված է ու ոչ միանշանակ, դուք միանգամից չեք կարողանում կողմնորոշվելձեր վարքագծի հարցում: Մի շտապեք: Ամեն ինչ կշռադատեք ու վարվեք իմաստուն կերպով, աշխատեք թույլ չտալ ոչ բարյացակամ մարդկանց խառնել ձեր խաղաթղթերը:Օրը առանձնակի հարմար է ազդեցիկ մարդկանց հետ կապեր հաստատելու համար: Կարելի է չկասկածել, որ դուք չեք խամրի նման մարդկանց ֆոնին, ու ձեր անհատական որակները աննկատ չեն մնա:
Ցուլ
Օրը կբացահայտի մի շարք հետաքրքիր հնարավորություններ, թույլ կտա հաստատել նոր ծանոթություններ: Ցուլերը, ովքեր վերջին ժամանակներս կասկածներ ունեին սեփական ուժերի նկատմամբ, կկարողանան փայլունհաղթանակներ գրանցել ու իրենց հաջողակ զգալ: Հնարավոր են շահավետ գործարքներ: Օրը սակայն անհաջող է ռոմանտիկ հարաբերությունները զարգացնելուհամար, խիստ ցածր է ներդաշնակ զույգ կազմելու հավանականությունը: Ոչ միայնակ Ցուլերը պետք է ուշադիր լինեն սիրելիների վարքագծի նկատմամբ:
Երկվորյակ
Այսօրը լավ է լուրջ որոշումներ կայացնելու համար, որովհետև խիստ բարձր է նրանց՝ ճշմարտացի լինելու հավանականությունը:Երկվորյակները կունենան իրենց սեփական կյանքի տերերը զգալու հնարավորություն: Հնարավոր է նոր գործնական հարաբերությունների մեկնարկ: Օրվա երկրորդ կեսին ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ՝ անսպասելի նվերներ,հանդիպման հրավեր և այլն: Կարելի է այսօր համաձակորեն պլանավորել ճանապարհորդություններ: Իրավիճակի փոփոխությունը ձեր օգտին է, կբարելավվի տրամադրությունը, ինքնազգացողությունը:
Խեցգետին
Դուք ունեք ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն, որը կարող է ավելի օգտակար ու կարևոր լինել, քան սկզբից թվում էր: Գործնական ոլորտում ամեն ինչ հարթ է ընթանում, դուք ստանում եք հետաքրքիր գործնական առաջարկներ: Դուք այսօր հնարավորություն ունեք շահելու ցանկալի մարդու համակրանքն ու ուշադրությունը: Զգայական ֆոնը անկայուն է, երբեմն ստիպված եք լինում լուրջ ջանքեր գործադրել սեփական հոռետեսությունը հաղթահարելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատթարացում:
Առյուծ
Աշխատանքի համար լավ օր է, դուք պետք է պատրաստ լինեք այն բանին, որ սեփական ջանքերի համար վարձատրություն կստանաք ավելի ուշ, քան նախատեսում էիք: Ֆինանսական պատկերը անկայուն է, պետք է խիստ կրճատել ծախսերը, հրաժարվել չպլանավորված գնումներից: Հնարավոր են հարազատների հետ տարաձայնություններ, վեճեր: Փորձեք հեռու մնալ բամբասանքներից, որոնք կարողեն լուրջ վնաս հասցնել ձեր հեղինակությանը: Օրվա երկրորդ կեսը կարող եք ամբողջությամբ նվիրել ինքնակրթությանը:
Կույս
Լարված ու բարդ օր է: Դուք փորձում եք հաշտվողական դիրքորոշում որդեգրել այլոց թուլությունների հանդեպ, բայց շրջապատի մարդիկ ցավոք նույնը չեն անում: Օրվա երկրորդ կեսին կարող եք հարթել մասնագիտական բնույթի մի շարք հարցեր ու մտածել ինչ-որ առավել հետաքրքիր բանի մասին: Օրվա երկրորդ կեսին նկատելի կլինի լարվածության անսպասելի աճը: Միջոցներ ձեռնարկեք սթրեսից խուսափելու համար, քանզի դրա հետևանք կարող է լինել լուրջ առողջական խնդիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



