Replik.am-ը գրում է.

Գերմանացի թագուհի Թեոդորա-Լուիզա Զայն-Վիթթենշթայնը ստիպված է եղել մոտ 2 հազար դոլար տուգանք վճարել մերկապարի, ռասիստական արտահայտությունների և մուսուլմանների սպանելու կոչերի համար: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Ինչպես հայտնում է պարբերականը, թագուհու հետ կապված միջադեպը տեղի է ունեցել այս տարի մարտին շոտլանդական Սենտ-Էնդրյուսի քոլեջում` փակ երեկույթի ժամանակ:

Երեկույթի ժամանակ հարբած թագուհին փորձել է  բարձրանալ բարի սեղանի վրա և մերկապար ցուցադրել: Այդ պահին նրան մոտեցել է Ֆարահ Հուսեյն անունով մի տղամարդ և իր օգնությունն առաջարկել, ինչին ի պատասխան թագուհին պատասխանել է. «Այսօր առավոտյան, երբ ես կարգի էի բերում եղունգներս, մտածում էի, թե քանի մուսուլման կարող էի սպանած լինել»:

Միջադեպի վայր ժամանած ոստիկանները թագուհուն հանգստացնելու համար ստիպված են եղել դիմել ծայրահեղ քայլերի, մասնավորապես` կապել վերջինիս ոտքերը:

Թագուհու փաստաբանը պնդում է, որ նման վարքը բնորոշ չէ թագուհուն, ով երկար ժամանակ ապրել է Հորդանանում և ծանոթ  է Մերձավոր Արևելքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել