Տևական դադարից հետո երգչուհի Էմմա Պետրոսյանը ներկայանում է մենահամերգով: Հուլիսի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ Էմման կհանդիպի և կերգի իր հանդիսատեսի համար:
Երգչուհին ArmՏtar.am-ին պատմում է իր կողմից երկար սպասված մենհամերգի մասին:
Շատ էի ցանկանում ներկայանալ մենահամերգով: Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ներկայանալը եղել է իմ երազանքը, թեև մենք, մեր նախկին մենահամերգներին, նման փորձեր ունեցել ենք, այսինքն սա ինձ ծանոթ աշխատանք էր :
Այս անգամ հուլիսի10-ին կունենանք համերգ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Այն մենահամերգները, որոնք նախկինում ունեցել եմ կամերային նվագախմբի հետ, դրանք իմ և Արամոյի համատեղ ելույթներն էին Հայաստանի պետական ջազ նվագախմբի, էստրադային փոքր խմբի հետ: Այս համերգին սպասել եմ շատ երկար:
Հուլիսի 10-ը բացառիկ կլինի նրանով , որ բեմում միայն լարային կազմ կլինի և ինձ հետ կլինի իմ շատ սիրելի դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող Մադաթ Ավանեսովը:
Շարունակությունն` այստեղ