Ladynews.am-ը գրում է.

Ladynews.am-ի «Քո հարցը» շարքի հերթականհյուրն է Ավետ Բարսեղյանը:

Նունե Ինչո՞վ եք զբաղվածայժմ ո՞րն է Ձեր հիմնական զբաղմունքը:

-Հանրային հեռուստատեսություն, հանրային ռադիո, երգեր, համերգներ...Այն ամենն, ինչով միշտ եմ զբաղված եղել:

Նանե -Ի՞նչ եք կարծում գեղեցիկ են հասարակ հագուկապովարտաքինով աղջիկներըթե՞ հատուկ ընտրված հագուստով և գեղեցիկ դիմահարդարմամբ:

-Նայած` որտեղ: Չեմ սիրում, երբ առօրյայում աղջիկները շատ են դիմահարդարվում: Անկեղծ ասեմ` աչքս շոյում են հասարակ, ամենօրյա, միևնույն ժամանակ` ճաշակով ու գեղեցիկ հագուկապով աղջիկները:

Լանա Ձեր բնավորության մեջ կա՞ մի գիծորը կուզեիք չլիներ:

-Այո´, շուտ ընկճվելը, բռնկվելը համարում եմ բնավորությանս վատ գծերը:

600x580

Նարե Ի՞ն չ գրականություն եք ընթերցում հիմա:

-Այն, որ կարդալ շատ եմ սիրում, հայտնի է: Հիմա կարդում  եմ էզոթերիկ գրականություն, հոգեբանական, մասնավորապես` անձը վերլուծող, միջանձնային հարաբերությունների մասին գրքեր:

Գոհար -Որպեսզի մարդը հնարավորություն ստանա դառնալու Ձերմ տերիմ ընկերընրա հետ առաջին հերթին ի՞նչ ընդհանուր բան պետք է ունենաք:

-Իմ ընկերը լինելու կարևոր նախապայմաններից է կյանքի հանդեպ դրական «տեսողություն»  ունենալը:

Նարինե - Ի՞նչ է Ձեզ համար Աստված: Հավատո՞ւմ եք անդրշիրիմյան կյանքին:

-Որպես հայ քրիստոնյա` հավատում եմ Աստծուն, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ: Հավատում եմ` Հոգու գոյությանը, փորձում եմ հնարավորինս քիչ մեղքեր գործել. հավատում եմ Աստծու դատաստանին:

Հայկ - Տղամարդ-կին հարաբերություններում ամենից շատ ի՞նչն եք կարևորում:

-Կարևորում եմ` հենց  այդ բառերի մեջ եղած խորհուրդը: Ինքս ծայրահեղ ավանդապաշտ չեմ, բայց այդ առումով ինքս ինձ համարում եմ հայ արմատներին մոտ, ավանդասեր մարդ: Զույգերը պետք  է մի ուղությամբ նայեն, լինեն միմյանց թև ու թիկունք, միմյանց մեջ գտնեն լրացում, գտնեն Սեր: Չեմ սիրում մեխանիկական զույգեր, ովքեր մեխանիկորեն են կցված միմյանց, սիրում եմ, երբ զույգերի միջև զգացմունք եմ տեսնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել