Անձրեւը թրջեց, կարկուտը ծեծեց. Շիրակի մարզում հաշվում են վնասներըArmnewsTV.am-ը գրում է.

Աշնանացան ցորենի եւ գարնանացան գարու բերքահավաքը Շիրակի մարզում 15 օրից պիտի սկսվեր: Հողագործներն առատ բերք էին սպասում, բայց հունիսի 30-ի կարկուտը Անիի եւ Արթիկի տարածաշրջանների 14 համայնքների բերքը հողին է հավասարեցրել: Հայկասարը, Հայրենյացը, Տուֆաշենը, Իսահակյանը, Ջորակապը, Հոռոմն ու Նահապետավանը Թուրքիայից եկած կարկտաբեր հսկա ամպի հարձակմանը ենթարկվեցին:

Մի քանի գյուղում խոշոր կարկուտը 40 րոպե է տևել: Հակակարկտային կայաններ այդ համայնքներում չկան: Հացահատիկի ցանքատարածությունները` մոտ 1500 հա, մինչեւ 100 տոկոսով վնասվել են: Տնամերձ ցանքատարածություններում բանջարանոցային բերք գրեթե չկա: 

Բերքի կորուստը մեծացրեց գյուղացու պարտքերը: Շատերն էին բերքից ստացված եկամտի հույսով բանկից վարկեր վերցրել, մարզպետարանից` սերմացու: Տարեվերջին պետք է վերադարձնեին մարզպետարանի պարտքը` սերմացուի կամ գումարի տեսքով: 

Շիրակի մարզպետի հանձնարարականով ստեղծվել է վնասի չափերն ուսումնասիրող երկու հանձնաժողով: Խմբերը ուսումնասիրություններ կանեն տուժած համայնքներում, 2 օրում կհստակեցնեն վնասի չափերը: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել