Ես իմ կյանքում ունեցել եմ դժբախտություն հանդիպելու ավելի շատ աղջիկների, քան կանանց: Աղջիկների և Կանանց տարբերությունը զուտ տարիքը չէ. որոշ կանայք կարող են ավելի երիտասարդ լինել, քան որոշ աղջիկներ: Տարբերությունը այն է, թե ինչպես են իգական սեռի այս երկու տիպերի ներկայացուցիչները մտածում, գործում և ապրում: Կանայք և Աղջիկները տարբեր կերպ են ընկալում այս աշխարհը, տարբեր կերպ են հասկանում այն, տարբեր կերպ հարաբերվում այդ աշխարհի հետ:
Եթե Աղջիկները շատ-շատ են, ապա Կին տեսակը բացառիկ երևույթ է դարձել: Ես չեմ ասում չկան, կան, բայց շատ քիչ: Ի դեպ, նույնն էլ կարող ենք ասել Աղջիկներն ու Կանայք մեր՝ Տղաների ու Տղամարդկանց մասին: Որպես տղամարդ, մենք ուզում ենք վստահ լինել, որ մեր կողքի կին-արմատը չի դառնա մեր կյանքի ամենասխալ որոշումը և կլինի Կին: Ահա 10 նախանշան, որոնց շնորհիվ կարելի է տարբերակել Աղջկան՝ Կնոջից և հակառակը:
1. Աղջիկները սիրում են բաց հագնվել, որովհետև նրանց թվում է, որ դա իրենց ավելի սեքսուալ է դարձնում, իսկ Կանայք գիտեն, որ իրենք սեքսուալ են՝ անկախ նրանից, թե ինչ են կրում
Կինը գիտի, որ սադրիչ տեսք ունենալը սեքսուալ լինելու միակ եղանակը չի, ուստի Կինը գիտակցում է, որ ամենևին էլ պարտադիր չէ բարեմասնությունները ի ցույց դնել, որպեսզի գրավիչ տեսք ունենաս: Նրանք այնքան ինքնավստահ են, որ կարող են առանձնապես չմտահոգվել, թե ինչ են հագել այդ պահին: Նրանք սեքսուալ են, որովհետև հասկանում, որ սեքսուալ են:
2. Աղջիկներն ակնկալում են, որ տղամարդը պետք է հասկանա, թե ինչ են իրենք զգում ու մտածում, իսկ Կանայք ասում են դրա մասին
Սիրելի օրիորդներ… տղամարդիկ չեն կարող ձեր մտքերը կարդալ: Մենք ինքներս շատ կուզենայինք կարողանալ դա անել, որովհետև դա մեր կյանքը էականորեն կդյուրինացներ, բայց ավաղ, մենք չենք կարողանում դա անել: Աղջիկները հավատում են, որ տղամարդը պետք է այնքան լավ իրենց հասկանա, որ ի զորու լինի առանց խոսքերի հասկանալ, թե ինչ են իրենք ուզում, մտածում ու ինչ ի նկատի ունեն:
Ինչպես նշեցի, տղամարդկանց մեծ մասը շատ վատ է ընկալում այդ միստիկ ազդակները, ինչի հետևանքով աղջիկները բարկանում են ու սկսում են սղոցել տղամարդկանց, մինչդեռ Կինը նույն իրավիճակում պարզապես լակոնիկ կերպով շարադրում է, թե ինչ է ուզում, մտածում կամ ի նկատի ունեցել:
3. Աղջիկներն ակնկալում են, որ հաշիվը դու փակես, իսկ կանայք ֆինանսապես անկախ են
Աղջիկները սիրում են, երբ իրենց մասին հոգ են տանում՝ ասես իրենք երեխա են: Գուցե դա նրանից է, որ իրենց երես են տալիս, կամ մեկ այլ պատճառով, սակայն ինչում էլ լինի դրա պատճառը, Աղջիկները առանձնապես չեն սիրում պայուսակից հանել իրենց դրամապանակը: Փոխարենը Կինը, թեև այնքան ինքնավստահ է, որ կարող է թույլ տալ, որպեսզի իր տղամարդը փակի հաշիվը, սակայն մերթընդմերթ նա մեծ պատրաստականությամբ կարող է անել դա ինչպես իր, այնպես էլ երկուսի տեղը: Կինը սիրում է իր տղամարդուն նրբանկատորեն հիշեցնել, որ հանդուրժում է նրան իր կողքը նրա համար, որովհետև տղամարդը հարգում է իրեն ու լավ է վերաբերում իրեն, այլ ոչ թե նրա համար, որ ուզում է տղամարդու փողերը:
4. Աղջիկները երբեմն կարող են չարաշահել ալկոհոլն ու կորցնել իրենց, իսկ Կանայք երբեք չեն խախտում իրենց սահմանը
Դուք երբևիցէ տեսե՞լ եք կնոջ, ով «որս» անի բարի մոտ, որպեսզի հերթական անգամ իրեն հյուրասիրեն ինչ-որ խմիչքով: Իհարկե, չգիտեք, որովհետև Կինը երբեք չի անի դա, իսկ աղջիկները անում են, որովհետև գինովցած նրանք ավելի հեշտ են որոշումներ կայացնում:
Այնպես չէ, որ կանայք ալկոհոլ չեն օգտագործում, իհարկե, օգտագործում են, սակայն նրանք միշտ գիտեն իրենց սահմանները և նրանց երբեք չես տեսնի այն աստիճան գինովցած, որ կորցնեն ինքնատիրապետումը:
5. Աղջիկները չեն համբերում, թե երբ պետք է ֆեյսբուքում փոխեն իրենց «relationship status»-ը, իսկ կանայք մոռանում են, որ իրենք facebook ունեն
Կանայք չափազանց զբաղված են իրենց իրական կյանքով, որպեսզի գլուխ դնեն ֆեյսբուքում իրենց կարգավիճակը փոխել-չփոխելու հետ: Իհարկե, գուցե նրանք դա մի օր անեն, եթե մի օր նրանք մտնեն իրենց էջը ու հիշեն դրա մասին, բայց նրանք չեն վազի համակարգչի մոտ, որպեսզի անեն դա, քանզի հասկանում են, որ այդ կերպ կարող են հիասթափացնել իրենց նոր ընկերոջը:
6. Աղջիկները հեռուստացույց են նայում, իսկ Կանայք՝ կարդում
Իհարկե, հեռուստաեթերը ոչ միայն աղբ է, որ մատուցում է, բայց դրա մեծ մասը, համենայն դեպս, բառիս բուն իմաստով աղբ է: Իհարկե, հեռուստացույց նայում են նաև կանայք, բայց նրանք նաև սիրում են ժամանակ ծախսել՝ իմաստալից գրականություն կարդալու վրա: Կինը իմաստ չի տեսնում իր կյանքը անորակ ու էժանագին փոփ մշակույթով լցնելու մեջ, որովհետև Կինը ուզում է լինել սրամիտ ու զարգացած, իսկ Աղջիկը՝ զբաղված:
7. Աղջիկները հաճախ խոսում են անիմաստ ու ոչ նշանակալից թեմաներից, իսկ Կանայք գիտեն, թե ինչպես խթանեն երկխոսությունը
Սա թերևս ամենամեծ տարբերություններից մեկն է Կանանց ու Աղջիկների միջև: Աղջիկների ճնշող մեծամասնությունն ուղղակի սարսափելի անհետաքրքիր է տղամարդու համար՝ խոսակցություն վարելու տեսակետից: Նրանք բացարձակ իրազեկված չեն ու չեն հասկանում գլոբալ հարցերից, նրանք չունեն ինտելեկտուալ նախասիրություններ ու հետաքրքրությունների, իսկ եթե ինչ-որ լուրջ թեմայի շուրջ էլ կարծիք են հայտնում, ապա դա մեծ հավանականությամբ նրանց սեփական կարծիքը չէ, այլ մեկ այլ մարդունը, որը նրանք լսել են ու հիմա մատուցում են որպես իրենցը: Մի խոսքով, Աղջիկները ձանձրալի են, իսկ Կանայք՝ հետաքրքիր ու գրավիչ:
8. Աղջիկները սովորաբար աղցաններ են ուտում, իսկ կանայք՝ ինչ ուզենան
Սա չի նշանակում, որ կանայք աղցաններ չեն ուտում, բայց ի տարբերություն աղջիկների, նրանք տղամարդու հետ ժամադրության ժամանակ աղցան ուտելուց հետո, չեն վազում տուն, որ մի կուշտ փորով հաց ուտեն, քանի որ ամաչում էին տղամարդու մոտ շատակերի տպավորություն թողնել:
Կանայք առողջ սննդակարգ են վարում, որովհետև հոգում են իրենց առողջության ու մարմնի մասին, իսկ Աղջիկները դա անում են, որպեսզի բոլորն իմանան, որ իրենք առողջ սննդակարգով են սնվում: Կինը հանգիստ կարող է նստել ու հետդ շաուրմա ուտել, կամ էլ մեծ համբուրգեր՝ տապակած կարտոֆիլով, որովհետև նա գիտի, որ կարող է դա անել ու եթե նա ուզեց դա անել՝ կանի:
9. Աղջիկները բավարարվում են նրանով, ինչ գիտեն, իսկ Կանայք միշտ ձգտում են ընդլայնել իրենց մտահորիզոնը
Կանայք ավելի փորձառու են կյանքում, ուստի գիտակցում են կենսափորձի կարևորությունն ու նշանակությունը: Նրանք ջանում են հնարավորինս լավ ճանաչել աշխարհը, հանդիպել նոր մարդկանց, ուսումնասիրել հնարավորությունները, և դա անում են կրքով ու մոտիվացված, իսկ Աղջիկները չգիտեն, թե որն է իրենց նպատակն այս կյանքում և դրա համար ձգտում են գտնել այնպիսի տղամարդու, ով ցույց կտա նրանց դեպի իրենց իսկ նպատակը տանող ճանապարհը:
10. Աղջիկներին պետք են պաշտպաններ, իսկ Կանանց բացի իրենցից, ոչ մեկ էլ պետք չէ
Այս աշխարհում չկա ավելի սեքսուալ բան, քան իր մասին հոգ տանելու ունակ Կինը: Իգական սեռի բոլոր ներկայացուցիչներն էլ ունակ են դրան, բայց քչերն են իրացնում իրենց այդ պոտենցիալ: Աղջիկները ողջ կյանքում սիրում են կախված լինել իրենց շրջապատող տղամարդկանցից: Կինը վերցնում է այն, ինչ ուզում է, ու իրականում չունի ոչ մեկի կարիքը՝ դա ստանալու համար: Նրանք ուժեղ են ու անկախ, նրանք ապագան են, իսկ Աղջիկները՝ անցյալը: