Հեռուստահաղորդավար, մեկնաբան, պրոդյուսեր Արտավազդ Ամիրյանը հեռուստադիտողին ծանոթ է դեռևս իր մանկության տարիներից: Հեռուստատեսային երկար գործունեությանը զուգահեռ Արտավազդը 7 տարի առաջ հիմնել է սեփական ընկերությունը, իսկ այսօր արդեն աշխատում է Երևանի քաղաքապետարանում:

ArmՏtar.am-ը զրուցեց Արտավազդ Ամիրյանի հետ:

Կար մի ժամանակ, երբ Արտավազդ Ամիրյանը հեռուստատեսային ակտիվ 
գործունեությամբ էրզբաղվում, ո՞րն է հեռուստատեսության հետ կապերը խզելու պատճառը:

Հեռուստատեսության հետ կապերս չեմ խզել, պարզապես ժամանակն է ստիպում, որ այլ գործունեություն ծավալեմ: Հեռուստատեսության աշխատանքն այժմ մի փոքր փոփոխվել է : Մեր աշխատանքային տարիներին այլ սկզբունքներ, անելիքներ կային և ես էլ որոշեցի միջոցառումների կազմակերպման աշխատանքով զբաղվել, որը ևս սերտորեն կապված է հեռուստատեսության և մշակույթի հետ: Եթե լինեն իմ կողմից նոր, հետաքրքիր գաղափարներ, կրկին կվերադառանամ հեռուստատեսություն: Այդ ոլորտում ունեմ լավ ընկերներ, գործընկերներ, ովքեր միշտ պատրաստակամ են աջակցելու, նոր գաղափարները կյանքի կոչելու: Միգուցե և շուտով հեռուստադիտողը կրկին ինձ տեսնի էկրաններին:

 Իսկ ցանկություն ունե՞ք հեռուստատեսություն վերադառնալու:

Կան նախագծեր, առաջարկներ, հետաքրքիր մտքեր, որոնք կարծում եմ շուտով կիրականան: Եղել են դեպքեր, երբ որպես պրոդյուսեր եմ հանդես եկել, բայց հեռուստատեսությունում ինձ առավել հարազատ է հաղորդավարի, մեկնաբանի աշխատանքը: Եթե չլինեն էլ, հոգ չէ, քանի որ համերգներ, միջոցառումներ կազմակերպվում են, որոնք ես եմ վարում: Այս ամենն ինչ որ չափով լրացնում է այն բացը, որն այժմ հեռուստատեսությունը թողել է:

28 տարեկան եքբայց և արդեն հարուստ աշխատանքային փորձ ունեքԱմիրյան

  ազգանավանհետ մասնակի կարելի՞ է կապել Ձեր հաջողությունները:

 Իհարկե կարելի է կապել: Ամիրյան ազգանունը ինձ միշտ էլ ուղեկցել է և ամբողջ կյանքի ընթացքում շարունակ ուղեկցելու է: Ըստ իս, Ամիրյան ազգանունը գենետիկորեն շատ մեծ ուժ ունի, այդ պատճառով էլ ուրաքանչյուր հաջողություն մեխանիկորեն պետք է կապվի այս ազգանվան հետ: Իմ կայացման գործում մեծ դեր ունի հորեղբայրս, ինչը ես երբեք չեմ կարող ժխտել և մոռանալ:

Վերջերս Ձեր աշխատանքային գործունեությունում կտրուկ փոփոխություն եղավ,
 երբ Երևանիքաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունում աշխատանքի անցաք, ի՞նչ է այսաշխատանքը Ձեզ համար:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատանքը սիրով եմ անում և համաձայնեցի աշխատել այնտեղ, քանի որ մշակութային ոլորտ էր և իրականացնելու էինք մայրաքաղաքային միջոցառումները: Այս աշխատանքում ինչ որ բան սովորում ես, նորությունների ծանոթանում, ամեն անգամ նոր գիտելիքեր ձեռք բերում: Քաղաքապետարանը շատ մեծ բազա, հնարավորություն է, որից կարելի է անընդհատ սովորել և քո հնարավորություններն էլ ներկայացնել: Տարիների ընթացքում աշխատանքային փոփոխությունները յուրաքանչյուր մասնագետի համար էլ լավ են:

Երկար աշխատանքային փորձարկումներից հետո, ո՞րն է Ձեր ցանկալի և հոգեհարազատաշխատանքը:

Ցանկացած աշխատանք կատարելուց այն պետք է ամենակարևորը սիրով ու նվիրվածությամբ անես, ինչն էլ անում եմ այսօր Երևանի քաղաքապետարանում, դրան զուգահեռ իհարկե նաև հետևում եմ SlideArt ընկերության գործունեությանը, մասնակցում ցանկացած միջոցառումների գաղափարների մշակմանը, իրականացմանը։ Ես SlideArt-ում ամեն ինչ սիրով եմ անում: Ոնց են մարդիկ բոլոր երեխաներին սիրում, բայց քո բալիկն աշխարհում ամենասիրելին է, այդպես էլ այս կազմակերպչական, ստեղծագործական, մասշտաբային իրականացվող նախագծերն են իմ սիրելին: Երբ տեսնում ես գոհացնող արդյունք, երբ մարդը քո արած աշխատանից մեծ բավականություն է ստանում և ջերմորեն շնարհակալություն հայտնում, դրանից հաճելի աշխատանք ինձ համար չկա:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել