Արցախյան ազատամարտի օրերին Կամո /Կարմեն/ անունով «ֆիդայի» ընկերս սահմաններից տուն չէր գալիս: Տանը կնոջն ու երեխաներին չանհանգստացնելու համար երբեք ընտանիքի անդամների հետ չէր կիսվում. բնական է, որ չէին էլ կարող իմանալ նրա ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ լինելու մասին: /Տարիներ անց իմացա, որ լուսահոգի մայրս` Լիդա Գյուրջյանն ինձնից ծածուկ` «գաղտնի ընկերացել էր» Կամոյի հետ, չգիտեմ` ինչպես? կարողացել էր ձեռք բերել ինքնաշեն նռնակներ, որոնք խնամքով` կանոնավոր խմբաքանակներով վստահում էր....միայն Կամոյին, ամեն անգամ շորի մեջ փաթաթած մահաբեր ռումբերը Կամոյին հանձնելիս, մայրս ասում էր. «Տղա՛ս, չզարկվե՛ս, էլի՛ եմ տալու: Թուրքին շանսատակ կանես սրանցով: Կամոն ժպտալով, ասում էր. Լիդա տատիկ, էն բաներն իրենց գործը գերազանց կատարեցին, էլի կտաս? Վա~յ, քո ցավը տանեմ, եկ, ճակատիցդ պաչեմ,,: ՈՒ նորից էր տալիս / Կամոն «չհայտարարված» մահապարտ էր: Միջնեկ տղան` Սուրիկը, որը ծածուկ գիտեր հոր հերոսությունների մասին, մտքում միշտ փայփայում էր` հոր հետ լինել: Բայց ինքն էլ էր դա ծածուկ պահում: Հաճախ օրերով անհետանում էր, 1-2 օրով երևում տանը, որ մայրը չանհանգստանա: Իսկ հայրը` սահմանից օրերով տուն չէր գալիս: Օրերից մի օր, Կամոն մտնում է տուն, միացնում հեռուստացույցը, տեսնում` Ցվետանա Պասկալևայի ռեպորտաժը Քելբաջարից /Քարավաճառ/: Ո~վ զարմանք. ամուսինները լուռ նայում են իրար, գրկում, հեկեկում: Իսկ էկրանին Ցվետանան հարցազրույց է վարում իրենց որդուց, Սուրիկից, ով գաղտնի հեռացել է տնից . ,,Բայց դու Հայաստանում ես ապրում, ինչ? գործ ունես այս վայրերում,,: Սուրիկի պատասխանը. ,,Նշանակություն չունի, որ տունս Գորիսում է: Նախ` իմ երակներով հայի արյուն է հոսում` հայրս Արցախի Կարմիրավանից է, նա իր գործն է անում: Ես էլ իմ պարտքն եմ կատարում Հայրենիքիս հանդեպ: Եթե բոլորս Ձեր ասածի պես մտածենք, Հայրենիքն ով? պիտի պաշտպանի թուրքից:..................................................Հայր ու 2 որդի` այսօր անմահների շարքում են: Փոքր տղան վաղուց ՌԴ քաղաքացի է: ՀԱՅԻ ՓԼՎԱԾ ՏՈՒՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել