Առաջարկ. Հղիության արհեստական ընդհատման թույլատրելի շեմը իջեցնել մինչև 10 շաբաթPanorama.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդլայնված քննարկում, որին մասնակցել են առաջատար մասնագետներ, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական և բնակչության հիմնադրամների, միջազգային այլ կառույցների, ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։ 
 
ԱՆ-ից հաղորդում են, որ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, ներկայացնելով օրենսդրական փոփոխության անհրաժեշտության նախապատմությունն ու շարժառիթները հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով 2011թ. Հայաստանի տնային տնտեսություններում և բուժհաստատություններում կատարվել է հետազոտություն-հարցում նորածինների սեռերի համամասնության շեղումների հետազոտություն:

Հետագայում` 2012-ին կատարվել է խորքային ուսումնասիրություն՝ հիմքում ընդունելով իրականացման պահին առկա ժողովրդագրական տվյալների բոլոր խոշոր աղբյուրները՝ ներառյալ 2001թ. և 2011թ. Մարդահամարի, ծննդյան ակտերի գրանցման տվյալները, հետազոտություն-հարցման արդյունքները և այլն։ Միաժամանակ կատարվել են հնարավոր հետևանքների կանխատեսումներ: Արդյունքում հաստատվել է, որ 1990-ականներից Հայաստանում նկատված նորածինների շրջանում աղջիկ-տղա հարաբերակցության խախտումը վերջին տարիներին դարձել է ազգագրական ու ռազմավարական լուրջ հիմնախնդիր։

Նորածինների հարաբերակցությունը 2011թ. կազմել է 114 տղա՝ 100 աղջկա դիմաց, 2012-ին` 115 տղա-100 աղջիկ: Մինչդեռ բնականոն է համարվում 102-106 տղա` 100 աղջկա դիմաց։ Ընդ որում, առաջին երեխայի դեպքում եթե շեղումներ չկան, ապա շեղումները սկսվում են երկրորդ և առավել մեծ են երրորդ երեխայի դեպքում` 2012թ. կազմելով 160 տղա` 100 աղջկա դիմաց, ինչն աշխարհում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Հաշվարկները ցույց են տալիս, որ նման միտումի դեպքում մինչև 2060թ. յուրաքանչյուր տարի 2000 երեխա լույս աշխահ չի գա միայն այն պատճառով, որ ձևավորվել է որպես աղջիկ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել