Եթե մարզական համաշխարհային պարբերականների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն՝ իր տարօրինակություններով, ապա ռուսական քաղաքական ու լրագրողական շրջանակներում քննարկում են հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի հարցը:
Աշխարհի առաջնությունում ռուսների ձախողումից հետո՝ ֆեդերացիայի ղեկավարությունը չդժգոհեց իտալացուց ու հայտարարեց, որ հենց նա է նախապատրաստելու հավաքականին 2018-ի աշխարհի խաղերին:
Այս որոշումը միանշանակ չի ընդունվել քաղաքական շրջանակներում:
Մասնավորապես այսօր, Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովն առաջարկել է Կապելլոյին հրաժարական տալ ու վերադարձնել ստացած հոնորարը: Ըստ որոշ տվյալների՝ մարզիչը տարեկան վաստակում է 8-9 միլիոն եվրո:
Իմ կարծիքով, սակայն, ֆուտբոլը լավագույնս արտացոլում է այն վիճակը, որ կա որևէ երկրում: Այսօրվա Ռուսաստանը փնթի, կոռուպացված երկիր է, այդպիսինն է նաև նրա ֆուտբոլը:
Դեռ պետք է շնորհակալություն հայտնեն Կապելլոյին, որ վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ հավաքականին դուրս բերեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել