Նեյմարը պատրաստ կլինի Կոլումբիայի հավաքականի հետ հանդիպմանըPanorama.am-ը գրում է.

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը վերականգնվել է վնասվածքից, որը նա ստացել էր Չիլիի հավաքականի հետ խաղում: Բրազիլացիները 1/8 եզրափակչում չիլիացիների արգելքը հաղթահարեցին միայն 11 մետրանոցների հարվածաշարում: Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարեց, որ իր թիմի առաջատա ֆուտբոլիստ Նեյմարը հանդիպման մեծ մասում ստիպված էր խաղալ ազդրի վնասվածքով: Խոսվում էր, որ վերականգնման համար կպահանջվի 5-6 ամիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել