Մեր հեռուստաալիքներն այնքան են սևեռվել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա, որ լրիվ անուշադրության են մատնել Եվրոպայի լիգայի որակավորման խաղերը, որտեղ, ի դեպ, հանդես է գալիս հայկական «Շիրակ» ակումբը: Օրեր առաջ իմացա նաև, որ Հ1-ին առաջարկ է եղել բավական կլորիկ գումարի դիմաց ցուցադրել հուլիսի 3-ին Գյումրիում կայանալիք Շիրակ-Շախտյոր հանդիպումը, բայց Հ1-ից մերժել են՝ պատճառաբանելով, որ դա կգցի իրենց կլասսը, և որ մարդկանց ավելի հետաքրքիր են աշխարհի խաղերը: Հ1-ի ղեկավարությանը ասեմ, որ մեր «Շիրակ»-ի խաղը անձամբ ինձ համար շատ ավելի հետաքրքիր է ուրուգվայների ու չիլիների խաղերից, ու որ խաղը ցույց չտալը անարգանք է առաջին հերթին մեր՝ երկրպագուներիս նկատմամբ:
Զուգահեռաբար իմացա նաև, որ «Արմենիա»-ն, այնուամենայնիվ, համաձայնել է ցուցադրել խաղը ու հուլիսի 3-ին առանց ֆուտբոլ դիտելու չենք մնա: Այսինքն, երբ գումար կա, հեռուստաընկերությունները (եթե շատ մեծամիտ չեն) ցուցադրում են Եվրոպայի լիգայի խաղերը: Մնում է բոլոր ֆաներով դառնանք գովազդային գործակալ ու մեր մասնավոր հեռուստաընկերությունների համար գումար ճարենք, որ ցուցադրեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել