Ասում ենթե օրական մեկ խնձոր ուտելով, բժիշկներից հեռու կմնասԻսկ ի՞նչ կարող անել 8 բաժակ ջուրըՍտամոքսի փքում առաջացնելուց զատ՝ ջուրն օրգանիզմի համար կատարում է մի շարք կարևոր ֆունկցիաներՆորմալ գործունեության համար մեր մարմնի յուրաքանչյուր բջիջ ջրի կարիք ունիՆյութափոխանակությունը չի կարող տեղի ունենալ առանց ջրի: Մարդկային օրգանիզմի 55-75 տոկոսը կազմում է ջուրըՀաշվի առնելով այն փաստըոր օրվա ընթացքում մեր մարմինը ծախսում է մոտ 8 բաժակ ջուր՝ շնչառությանքրտնարտադրության և միզարտադրուտթյան հետևանքովջրի պակասը համալրելու պահանջը կենսական կարևորություն է ներկայացնում: Ահավաստիկ 5 փաստ ջրի վերաբերյալորոնց մասին դուք տեղյակ չեքԸնթերցելով նյութը՝ վերջապես կսկսենք խմել ջուրը՝ Ձեր օրգանիզմի պահանջները բավարարելու համար:

1․Ջուրը բարելավում է ուղեղի գործունեությունը

Դուք չմտապահեցի՞քթե ինչի մասին էր մեր հոդվածի նախաբանըապա ձեր ուղեղը հյուծված էՈւղեղի 80 տոկոսը կազմում է ջուրըուստի այդ պաշարն անհրաժեշտ է անընդհատ համալրելԿլինիկական փորձարկումները ցույց են տվելոր ուղեղի ջրազրկումը վատթարացնում է կարճաժամկետ հիշողությունը և խանգարում է ուշադրության կենտրոնացմանըՏրամաբանությունն այստեղ պարզ է․ ուղեղի կազմության հիմնական բաղադրիչի սակավությունը հանգեցնում է ֆունկցիոնալ խանգարումներիԴա նման է առանց յուղի ավտոմեքենան վարելուն:

2․Ջուրը կանխարգելում է հիվանդությունները

Հոդաբորբովքաղցկեղով և սրտանոթային հիվանդություններով այսօր տառապում են միլիոնավոր մարդիկսակայն այդ տխուր վիճակագրության բաղկացուցիչը դառնալուց կարելի է խուսափել՝ ջուր խմելովՋրի առատությունն օրգանիզմն ազատում է թունավոր նյութերից՝ տոքսիններիցթեև զուգարան վազելու անհրաժեշտութըունը հաճախանում էԿրճատելով այն ժամանակահատվածըորի ընթացքում այդ տոքսիններն ախտահարվում են մեր աղիքներն ու լեղապարկերըմենք նվազեցնում ենք քաղցկեղի առաջացման հավանականությունըՋուրը մեր օրգանիզմից դուրս է բերում ոչ միայն թունավոր նյութերըայլ նաև ավելորդ աղերըՈւսումնասիրությունները ցույց են տվելոր աղային կուտակումները հանգեցնում են արյան բարձր ճնշմանըՆույնիսկ սրտայրոցը կարելի է կանխարգելել՝ մարսողության համակարգին առատորեն ջուր մատուցելով:

3․Ջուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից

Քաղցա՞ծ եքՓորձեք ձեր ստամոքսը լցնել մի բաժակ ջուրԱյն կալորիաներ կամ ճարպեր չի պարունակում և ախորժակը փակող հիանալի միջոց էԲացի այդմի բաժակ ջուրն ակտիվացնում է նյութափոխականությունըԲժշկական հետազոտություներն ցույց են տվելոր երկու բաժակ ջուր խմելուց 10-40 րոպե անց մեծ թափով սկսվում է նյութափոխանակության գործընթացըորի ժամանակ կալորիաներն այրվում են 30 տոկոս ավելի արագությամբ1 տարվա ընթացքում կարելի է ազատվել 2կգ ճարպից:

4․Ջուրը մաքրում է խոռոչները

Ասում ենթե ժպիտը միլիոն արժեու դրա համար կարիք չկա նույնիսկ 1 դրամ ծախսելԱյնուհանդերձմեր թանկագին ատամները ճերմակ ու առողջ պահելը ոչ բոլորին է հասուԲոլորս գիտենքոր ներքին օրգանները ջրով հագեցնելը նպաստում է մի շարք կարևորագույն հեղուկների արտազատմանըօրինակ՝ թքարտադրությունըորը կանխում է ատամնախոռոչների գոյացումըԵթե Ձեր օրգանիզմ բավականաչափ ջուր է ներմուծվումև դուք ամեն րոպե կոնֆետ չեք խոթում ձեր բերանըապա ձեր թքարդադրությունը բավարար կլինի ատամները պաշտպանելու համար:

5․Չափից ավելի ջուր խմելը կարող է հանգեցնել գերհագեցվածության

Օրվա ընթացքում սահմանված քանակությամբ ջուր խմելն օգտակար էսակայն չափերն անցնելու կարիք չկաՄտածեք այսպես․ դուք վերականգնում եք ձեր օրգանիզմի կորցրած ջրի պաշարըՀասուն մարդու օրգանիզմն օրվա ընթացքում կորցնում է 2-3 բաժակ հեղուկ՝ շնչառության միջոցովև ևս 1 բաժակ՝ քրտնարտադրության հետևանքովԴրան գումարած միզարտադրությունըֆիզիկական վարժություններըև ձեր օրգանիզմը կկորցնի մոտ 8 բաժակ ջուրԳերհագեցվածությունը տեղի է ունենումերբ խմում են ավելի շատ ջուրքան օրգանիզմն արտազատում էՋրային գերհագեցվածությունից օրգանիզմում խախտվում է նատրիումի բալանսըորը կարող է առաջացնել մարսողության խնդիրներջղաձգություն և նույնիսկ կոմաԽուճապի մատնվելու կարիք չկաԳերհագեցածության հասնելու համար հասուն մարդուն պետք կլինի օրվա ընթացքում ընդունել մոտ 9 լիտր ջուրԱռողջություն ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել