1. Հազար լի հեռավորությամբ ճանապարհորդությունը սկսվում է մեկ քայլից:

2. Այն մարդը, ով մատնանշում է քո թերությունները, միշտ չէ, որ քո թշնամին է, իսկ այն մարդը, ով խոսում է քո առավելությունների մասին, միշտ չէ, որ քո ընկերն է:

3. Հանձնվելու գայթակղությունը հատկապես ուժեղ է հաղթելուց անմիջապես առաջ:

4. Մի վախեցիր հապաղել, վախեցիր կանգ առնել:

5. Կյանքում խորամանկությունը այն է, որ մահանաս երիտասարդ, բայց որքան հնարավոր է ավելի ուշ:

6. Մի խոսեք, եթե ձեր խոսքը լռությունը չի փոխելու դեպի լավը:

7. Ուժեղը կհաղթահարի պատնեշը, իսկ իմաստունը՝ ողջ ուղին:

8. Խրճիթը, որտեղ ծիծաղում են, ավելի հարուստ է, քան պալատը, որտեղ ձանձրանում են:

9. Հիմարի մոտ երջանկությունն էլ է հիմար:

10. Եթե դու սայթաքել ես ու ընկել, դա դեռ չի նշանակում, որ դու սխալ ուղղությամբ ես գնում:

11. Միշտ նայիր ամեն ինչի լուսավոր կողմին, իսկ եթե այդպիսիք չկան, մութ կողմը սրբիր այնքան, մինչև այն կսպիտակի:

12. Ամենը, ինչ պատահում է, պատահում է ժամանակին:

13. Մի վախեցիր չիմանալուց, վախեցիր չսովորելուց: 

14. Ուսուցիչները միայն բացում են դռները, իսկ առաջ պետք է գնաք դուք:

15. Որքան էլ ուժեղ փչի քամին, սարը չի խոնարհվի դրա առջև:

16. Անթերի ընկեր չի լինում, եթե սկսես փնտրել թերություններ, կմնաս առանց ընկեր:

17. Դժբախտությունը մտնում է այն դռնով, որն իր առջև բացում են:

18. Նրանք, ովքեր կարմրում են, չեն կարող սև սիրտ ունենալ:

19. Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազար օր՝ ստվեր:

20. Ոչ ոք ճանապարհորդություններից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին նախկինում էր:

21. Մարդ, ով կարողացել է տեղաշարժել սարը, սկսել էր նրանից, որ մի տեղից մյուսն էր տեղափոխում փոքրիկ քարեր:

22. Եթե սխալվել ես, ապա ամենաճիշտը միանգամից ծիծաղելն է:

23. Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, իսկ հաջորդ լավագույն ժամանակն այսօր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել