«Ստավկա» մի դրեք, տղե՛րք. դա ձեր «տունը կքանդի»: Աշխարհի առաջնությունները շուտվանից սկսվել են ու, իհարկե, հայ երիտասարդության մեծ մասը այս ընթացքում բուքմեյքերական ընկերությունների գրասենյակներում են «բնակություն» հաստատել.... Հետևելով էս մի քանի խաղին` ես կարող եմ եզրակացնել, որ Գերմանիայի ու Բրազիլիայի հաղթանակի վրա շատ փողեր դրած հայ երիտասարդները այժմ բողոքում են, թե ինչի են իրենք այ տենց անձնուրաց հավատում այդ երկու թիմերին ու, ափսոս, որ ստավկա դրին ու կրվեցին:
Հասկացեք մի բան՝ եթե բուքմեյքերական ընկերության տիրոջ համար իր բիզնեսը ձեռնտու չլիներ, հաստատ իմացեք, որ նա ձեր հաճույքները բավարարելու համար չէր պահի իր «բիզնեսը». այստեղից բխում է, որ ինքը շահույթ է ստանում, իսկ իր շահույթը հիմնականում հանդիսանում է «ձեր կրվածների ու կրածների» տարբերությունը.... Ստեղից էլ ստացվում է, որ միևնույնն է, դու ընդհանուր առմամբ վերջում կրվում ես:
Ի՞նչ է ասածս. «Հարգելիներս, ստավկա մի դրեք, ու դուք շանս կունենաք վայելելու ֆուտբոլը` հանգիստ ու առանց որևէ բանի սպասելու` չկատարելով աննորմալ ու ներվային շարժումներ: Վայելեք ֆուտբոլը` նրանից միայն հաճույք ստանալով»:
Հիշի` էսօր մի քիչ կկրես, վաղը կարող ա ավտոդ ծախես, որ կրվածդ փակես:



