
Ռեգինա Բրետը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց այն ժամանակ, երբ հրատարակեց իր փիլիսոփայական գիրքը: Նա պարզապես գեղեցիկ խոսքեր չի ասում, այլ սեփական փորձով է համոզվել այն ամենում, ինչի մասին գրում է: Այս կինն իր կյանքի ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով է անցել: Նա միայնակ է մեծացրել իր երեխային, որն արդեն չափահաս մարդ է: 41 տարեկանում նա կարողացել է հաղթահարել կրծքի քաղցկեղը և իր մեջ կամք է գտել այդ սարսափելի հիվանդությունից հետո վերադառնալ բնականոն կյանքին: Ռեգինան իր կյանքի սիրուն հանդիպել է 45 տարեկանում: Հենց այդ ժամանակ էլ նա մեծ հաջողություններ է հասել նաև աշխատանքային ասպարեզում: Իր հարուստ կենսափորձի վրա հիմնվելով՝ նա կազմել է մի ցուցակ, որը կոչել է «45 դաս, որոնք կյանքը սովորեցրեց ինձ»: Մենք ծաղկաքաղ ենք արել առավել կարևոր 20 դասերը և դրանք ներկայացնում ենք ստորև:
1. Եթե համակվել ես կասկածներով, տեղում դոփելու փոխարեն մի քայլ առաջ գնա:
2. Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի վատնես այն ատելության վրա:
3. Չափից ավելի լուրջ մի՛ վերաբերվիր ինքդ քեզ:
4. Պարտադիր չէ ցանկացած վեճում հաղթել:
5. Արտասվիր ինչ-որ մեկի հետ միասին: Դա ավելի լավ է բուժում, քան միայնակ արտասվելը:
6. Դու կարող ես զայրանալ Աստծո վրա. նա կհասկանա քեզ:
7. Առաջին աշխատավարձից սկսած՝ գումար խնայիր ծերության համար:
8. Հաշտվիր անցյալիդ հետ, որպեսզի այն չփչացնի ներկադ:
9. Մի՛ համեմատիր քո կյանքը այլոց կյանքի հետ: Դու պատկերացում անգամ չունես, թե իրականում ինչի միջով են անցնում քո շրջապատի մարդիկ, ում հետ դու համեմատվում ես:
10. Եթե հարաբերությունները պետք է գաղտնի լինեն, ավելի լավ է հրաժարվել այդ հարաբերություններից:

11. Վառիր մոմեր, ռոմանտիկ ընթրիք կազմակերպիր, կրիր գեղեցիկ հագուստ: Ոչինչ մի պահիր հատուկ առիթի համար: Հատուկ առիթը հենց այսօր է:
12. Կատարիր քեզնից կախված ամեն բան և անգամ գերազանցիր ինքդ քեզ, իսկ դրանից հետո ինչ լինում է՝ լինի:
13. Քո երջանկությունը առաջին հերթին հենց քեզնից է կախված:
14. Ցանկացած աղետալի իրավիճակում ինքդ քեզ հարցրու՝ արդյո՞ք դա կարևոր կլինի 5 տարի անց:
15. Քեզ չպետք է հետաքրքրի, թե ուրիշներն ինչ են մտածում քո մասին: Ժամանակը գրեթե ամեն ինչ բուժում է: Ժամանակին ժամանակ տուր, որպեսզի այն բուժի քո վերքերը:
16. Անկախ նրանից՝ իրավիճակը լավն է, թե վատը, այն փոխվելու է:
17. Քո աշխատանքը չի խնամի քեզ, եթե դու հիվանդանաս: Քո խնամքով կզբաղվեն ծնողներդ ու մտերիմներդ: Աշխատանքդ երբեք նրանցից վեր մի դասիր:
18. Կյանքն անարդար է, սակայն այն, միևնույնն է, սքանչելի է:
19. Ծերանալն ավելի լավ այլընտրանք է, քան երիտասարդ հասակում մահանալը:
20. Քո երեխաները միայն մեկ մանկություն ունեն: Փորձիր այն անկրկնելի դարձնել:



