Այս խոսքերը պատկանում են 18-րդ դարի խոշորագույն փիլիսոփա-լուսավորիչ Վոլտերին: Եթե փորձենք այդ խոսքերը պրոյեկտել մեր իրականության վրա, ապա կստացվի, որ, օրինակ, խոսքի ազատությունը մեր պարագայում հեչ էլ ազատություն չէ, քանի որ տրված է մեզ դրսից, իսկ մերը ամեն ինչ թաքցնելու ավանդույթն է, չասելն է. ասողը պատասխանատու է դառնում, իսկ մենք պատասխանատվություն չենք սիրում:
Հիմա այդ ի՞նչ է, որ մեզնից խլել հնարավոր չէ. մեր անպատասխանատվությունը երեխաների ու երկրի համար, որ ասում ենք՝ «մեկ ա բան չի փոխվի», մեր անկիրթ վիճակը, որ բավարարվում ենք դպրոցում կարդացած գրքերով միայն, մեր հայրենասիրությունը՝ մեկ կենացներում, մեկ էլ հեռվից... այ տենց բաներում մենք, անշուշտ, ազատ ենք:
Հ.Գ. Մեկ էլ, մեկ-մեկ, մարդկային, շատ մարդկային վարք պահանջող դրվագներում, ինչի համար շատերը մեզ շատ բարձր են գնահատում:



